Փաստաբանը հրաժարվել է բռնաբարության և ավազակության մեջ մեղադրվող ոստիկանի պաշտպանությունն իրականացնելուց
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ ավազակության և բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ:
Ամբաստանյալի պաշտպան Աննա Թամազյանը դատարանին ուղղված դիմումում հայտնել էր, որ հրաժարվում է Է.Վարագյանի պաշտպանությունը իրականացնելուց՝ իր և ամբաստանյալի ծնողի կողմից ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումը չկատարելու համար:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սույն թվականի մայիսի 21-ին ինձ հետ ունեցած առանձնազրույցում իր և իր ծնողների կողմից մինչև օրս իրենց պարտավորությունը չկատարելու (գումարի 2-րդ մասն, ըստ պայմանագրի, պետք է վճարվեր մինչև փետրվարի վերջը) ամբաստանյալը պատճառաբանություն բերեց, որ իմ կողմից, իբրև թե ոչ մի գործ էլ չի կատարվում, անընդհատ նիստեր են հետաձգվում, և ես ոչ մի բան չեմ ձեռնարկում իրեն իրավական օգնություն ցույց տալու համար»:
Ամբաստանյալը նորից ու նորից փորձում էր խորանալ իր ու իր պաշտպանի միջև գումարային տարաձայնությունների մեջ, սակայն դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, պարզաբանւմ էր, որ գումարային տարաձայնությունները ամբաստանյալին ու նրա պաշտպանին են վերաբերվում: Ուստի՝ դատարանը չի ցանկանում միջամտել այդ հարցին:
«Ցանկանո՞ւմ է պաշտպան ունենալ» դատարանի հարցին ի պատասխան՝ Է.Վարագյանը հայտնեց, որ ինքն ու իր հարազատները մոտ օրերս կփորձեն նորից Աննա Թամազյանից ճշտել՝ շարունակելո՞ւ է վերջինս իրականացնել իր պաշտպանությունը, եթե՝ ոչ, իրենց կողմից միջոցներ կձեռնարկվեն՝ նոր պաշտպան ներգրավելու համար:
Այսօր դատարանը քննության առավ նաև Է.Վարագյանի խնդրանքը՝ թույլ տալ իրեն լիազորել իր հարազատներին քաղաքացիա-իրավական գործողություններ անել. խոսքը գրավատանը գտնվող իր մատանու հետ կապված վճարումները կատարելու մասին է:
Փաստաբանը հրաժարվել է բռնաբարության և ավազակության մեջ մեղադրվող ոստիկանի պաշտպանությունն իրականացնելուց
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ ավազակության և բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ:
Մանրամսները՝ pastinfo.am-ում