Լրահոս

02.06.2014 17:20


Դամասկոսում երեք ական է պայթել. 10 մարդ է զոհվել

Դամասկոսում երեք ական է պայթել. 10 մարդ է զոհվել

Երեք ական է պայթել Դամասկոսի կենտրոնում՝ Թահրիր հրապարակում, Քասահա և Թաբբալե թաղամասերում։ Ինչպես տեղեկացնում է «Ալ–Մայադին» հեռուստակայանը, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան։ Սիրիացի զինծառայողները պատասխան կրակ են բացել այն շրջանում, որտեղից կրակահերթ էր բացվել։ Հոմսից արևելք՝ Էլ–Հարրակի բնակավայրում, մահապարտ գրոհայինը պայթեցրել է ականապատ մեքենան։ Ահաբեկչությունը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել։ «Ֆրանս պրես» գործակալության տվյալներով՝ պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել։

Զինված ընդդիմությունը երրորդ օրն է՝ կրակահերթ է բացել Հալեպի բիզնես կենտրոնի ու բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Ավելի վաղ քաղաքի արևմտյան հատվածի ուղղությամբ, որը գտնվում է սիրիական բանակի վերահսկողության տակ, մոտ 50 ական ու ինքնաշեն ռումբ է բաց թողնվել։ 23 մարդ է զոհվել, մոտ 80-ը՝ վնասվածքներ ստացել։ Տեղական ԶԼՄ–ն քաղաքի թաղամասերի գրոհները կապում է ավազակախմբերի՝ Հալեպում վախի մթնոլորտ ստեղծելու և նախագահական ընտրությունները խափանելու հետ։ Հիշեցնենք՝ դրանք տեղի կունենան հունիսի 3-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը