Լրահոս

29.08.2009 15:53


Միայն Երևան քաղաքի ավագանու հաստատման պարագայում

Երևանի քաղաքապետարանի վարչությունները և վարչական միավորներն այսուհետ իրենց ծրագրերի նախագծերը պետք է նախապես ներկայացնեն Երևանի ավագանու հաստատմանը:
Աշխատանքային նոր կարգի վերաբերյալ քաղաքապետարանի վարչությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ մանրամասներ է հաղորդել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը. «Աշխատանքային այս եղանակը միգուցե սկզբնական շրջանում ինչ-ինչ դժվարություններ առաջացնի, սակայն դա օրենքի պահանջն է, իսկ մեր գործողությունները պետք է համապատասխանեն օրենքով սահմանված կարգին»,- նշել է նա:
Քաղաքապետարանի վարչության պետերին հանձնարարվել է ավագանու նիստերից առնվազն 15 օր առաջ ներկայացնել առաջարկվող ծրագրերի նախագծերը՝ օրակարգում ամրագրելու նպատակով:
Ի դեպ, Երևանի ավագանու՝ արդեն հաստատված օրակարգը նախապես կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում (www.yerevan.am):   

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը