Սերժ Սարգսյանը մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին:
Սերժ Սարգսյանը մի քիչ վարպետության դաս է տվել հայոց դիվանագետներին՝ ասելով, թե ինչ պետք է կարողանա անել դիվնագետը։
«Նախագահն ասել է, որ դիվանագետըպետքէկարողանաճիշտուսումնասիրել, վերլուծելևգնահատելիրավիճակը, տալզարգացմանկանխատեսումներևառաջարկելազգայինշահերիցբխողլուծումներ»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Ուշագրավ է այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որը վերաբերում է ներկա դիվանագիտության կեցվածքին։
«Մենքհաճախենքնշում, որկարևորագույններուժըմարդկայինկապիտալնէ: Ուստիսպասողականդիրքորոշումորդեգրած, դեպքերինլոկարձագանքող, գործիցխուսափողդիվանագետնանթույլատրելիճոխությունէմեզնմանպետությանհամար: Ձեզնիցակնկալումենքակտիվներգրավումայնբոլորտեղերում, որտեղուղղակիորենկամմիջնորդավորվածշոշափվումենՀայաստանիևհայությանշահերը»,- ասել է Սարգսյանը:
Սա, ըստ էության, Էդվարդ Նալբանդյանի բնութագիրն է, որին նույն Սերժ Սարգսյանը վեց տարի համառորեն պահում է ու վերանշանակում ԱԳ նախարարի պաշտոնում (սա նաև Սարգսյանի ինքնաբնութագիրն է):
Աշխարհի որ ծայրից ինչ ասես՝ լսում ենք, որոնք վերաբերում են Հայաստանին եւ հայությանը, ու այդ պահից բոլորս սկսում ենք փնտրել Նալբանդյանին, որ գտնենք ու նրանից մի դիրքորոշում լսենք տեղի ունեցածի մասին: Բայց Նալբանդյանը կա՛մ Մոզամբիկում է, կա՛մ Լիմայում, կա՛մ եվրոպական ինչ-որ երկրում, կամ էլ ոչ մի տեղ է, բայց Հայաստանում էլ չէ: Նրա ղեկավարած կառույցից վեց տարում մի նոտա է դուրս սպրդել, այն էլ ուրիշ ճար չունեին եւ ստիպված էին արձագանքել Սաֆարովին արտահանձնած Հունագարիայի կառավարության որոշմանը:
Բայց եթե նկատի առնենք Սերժ Սարգսյանի կայտառ «նախաձեռնողականությունը», փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչպես է նա մեր դիվանագիտական կորպուսից ազգային շահերից բխող լուծումների վերաբերյալ առաջարկություններ եւ կամ՝ ճիշտ ուսումնասիրություններ, վերլուծություններ ու իրավիճակի գնահատականներ ակնկալում:
Էդ մարդիկ երբեմն լրատվամիջոցներից են իմանում, որ Սերժ Սարգսյանը հերթական գիշերային որոշումն է կայացրել: Հետեւաբար, եթե անգամ վերլուծել ու ուսումնասիրել են, նույնիսկ առաջարկներ են պատրաստել, այդ ամենը դառնում է անիմաստ, ընդհանրապես անհեթեթ զբաղմունք:
Հատկապես եվրոպական երկրներում Հայաստանը ներկայացնող մեր դիվանագետների վիճակը նախանձելի չէ։ Նրանք մոտ չորս տարի եվրաասոցացումից են խոսել ու իրենց կոլեգաներին հավաստիացրել, որ ԵՄ-ին ՀՀ-ի ասոցացված անդամ դառնալու համաձայնագրեր է նախապատրաստվում: Եվ ի՞նչ: Մեկ օրում Սերժ Սարգսյանը ջուրը թափեց այդ աշխատանքը եւ որոշեց Հայաստանը մտցնել Մաքսային միություն: Էն խեղճ փոխարտգործնախարարն էլ՝ Շավարշ Քոչարյանը, հայտնվեց անհարմար վիճակում, քանի որ մինչ այդ շարունակ կրկնում էր, թե գնում են միայն ԵՄ, ուրիշ ոչ մի տեղ: Քոչարյանը նաև պնդում էր, որ ՄՄ–ին միանալը վատ բան է, քանզի կկորցնենք մեր սուվերենությունը։ Ախր, ասա՝ ա՛յ մարդ, դե մի քիչ «գործից խուսափող» լինեիր, էլի, մի քիչ «սպասողական դիրքորոշում որդեգրեիր», էլի: Վռազում էիր, որ ի՞նչ անեիր:
Դրանից առաջ էլ հայտնի է «ֆուտբոլային» դիվանագիտության խայտառակ գործընթացը, ինչի կենտրոնում մի մարդ էր՝ Սերժ Սարգսյանը: Իսկ հայոց դիվանագիտական կորպուսին այլ բան չէր մնում, քան սպասել ու հետեւել, թե երբ է Սարգսյան-Գյուլ ծիծաղ-ուրախությունն ավարտվում:
Ի՞նչ անեն հայ դիվանագետները, երբ Ալիեւին հեռակա «հաթաթա» տալու գործը դրված է Շարմազանովի վրա, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ մեկնաբանությունների ու կանխատեսումների «առաքելությունն» էլ իրականացնում են Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը, նախագահականի «անկախ» քաղաքագետներն ու վերլուծաբանները, որոնք ընդհանրապես խճճվել են իրենց հայտարարություններում, քանզի իրենք մի բան են ասում, վերջում Սերժ Սարգսյանն իրենց ասածներին լրիվ հակառակ հայտարարություններ է անում:
Բոլոր դերերը բաժանված են, ինքը՝ Սերժ Սարգսյանն է բաժանել ու հիմա հանկարծ հիշել է, որ երկրում կա նաեւ ԱԳՆ ու արտերկրում՝ ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարներ, որոնց պասիվ կեցվածքը «ճոխություն է մեզ նման պետության համար»:
Բոլորին ինքն է զրկել ակտիվությունից, քանզի «նախաձեռնողականության» միակ դափնին իրեն է պատկանում, իսկ հիմա դիվանագետներից ակտիվ ներգրավում է ակնկալում բոլոր տեղերում:
Հավանաբար, Աստանայում, որ չկարողացավ հակադարձել Նազարբաեւին, այդ պահից հետո միայն գիտակցել է (թեեւ կասկածում ենք), որ շատ խոր փոսի մեջ է գցել հայոց դիվանագիտությանը, այնքան խոր, որտեղից չէր կարող լսվել նրա ձայնը, որ կարող էր իրեն հուշել, թե ինչպես պատասխանի Ղազախստանի նախագահի հայտարարությանը:
Բայց հայոց դիվանագիտությունը ստիպված է եղել ամեն անգամ ուշաթափվել եւ նորից ուշքի գալ իր՝ Սարգսյանի հերթական «նախաձեռնողական» քայլից: Ուրեմն, ի՞նչ էր մնում անել մեր դիվանագետներին, եթե ոչ մնալ «լոկ արձանագրողի» դերում:
«Նախաձեռնողականությունից» քշվածները եւ քաշվածները
Սերժ Սարգսյանը մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին:
Սերժ Սարգսյանը մի քիչ վարպետության դաս է տվել հայոց դիվանագետներին՝ ասելով, թե ինչ պետք է կարողանա անել դիվնագետը։
«Նախագահն ասել է, որ դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Ուշագրավ է այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որը վերաբերում է ներկա դիվանագիտության կեցվածքին։
«Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար: Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի և հայության շահերը»,- ասել է Սարգսյանը:
Սա, ըստ էության, Էդվարդ Նալբանդյանի բնութագիրն է, որին նույն Սերժ Սարգսյանը վեց տարի համառորեն պահում է ու վերանշանակում ԱԳ նախարարի պաշտոնում (սա նաև Սարգսյանի ինքնաբնութագիրն է):
Աշխարհի որ ծայրից ինչ ասես՝ լսում ենք, որոնք վերաբերում են Հայաստանին եւ հայությանը, ու այդ պահից բոլորս սկսում ենք փնտրել Նալբանդյանին, որ գտնենք ու նրանից մի դիրքորոշում լսենք տեղի ունեցածի մասին: Բայց Նալբանդյանը կա՛մ Մոզամբիկում է, կա՛մ Լիմայում, կա՛մ եվրոպական ինչ-որ երկրում, կամ էլ ոչ մի տեղ է, բայց Հայաստանում էլ չէ: Նրա ղեկավարած կառույցից վեց տարում մի նոտա է դուրս սպրդել, այն էլ ուրիշ ճար չունեին եւ ստիպված էին արձագանքել Սաֆարովին արտահանձնած Հունագարիայի կառավարության որոշմանը:
Բայց եթե նկատի առնենք Սերժ Սարգսյանի կայտառ «նախաձեռնողականությունը», փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչպես է նա մեր դիվանագիտական կորպուսից ազգային շահերից բխող լուծումների վերաբերյալ առաջարկություններ եւ կամ՝ ճիշտ ուսումնասիրություններ, վերլուծություններ ու իրավիճակի գնահատականներ ակնկալում:
Էդ մարդիկ երբեմն լրատվամիջոցներից են իմանում, որ Սերժ Սարգսյանը հերթական գիշերային որոշումն է կայացրել: Հետեւաբար, եթե անգամ վերլուծել ու ուսումնասիրել են, նույնիսկ առաջարկներ են պատրաստել, այդ ամենը դառնում է անիմաստ, ընդհանրապես անհեթեթ զբաղմունք:
Հատկապես եվրոպական երկրներում Հայաստանը ներկայացնող մեր դիվանագետների վիճակը նախանձելի չէ։ Նրանք մոտ չորս տարի եվրաասոցացումից են խոսել ու իրենց կոլեգաներին հավաստիացրել, որ ԵՄ-ին ՀՀ-ի ասոցացված անդամ դառնալու համաձայնագրեր է նախապատրաստվում: Եվ ի՞նչ: Մեկ օրում Սերժ Սարգսյանը ջուրը թափեց այդ աշխատանքը եւ որոշեց Հայաստանը մտցնել Մաքսային միություն: Էն խեղճ փոխարտգործնախարարն էլ՝ Շավարշ Քոչարյանը, հայտնվեց անհարմար վիճակում, քանի որ մինչ այդ շարունակ կրկնում էր, թե գնում են միայն ԵՄ, ուրիշ ոչ մի տեղ: Քոչարյանը նաև պնդում էր, որ ՄՄ–ին միանալը վատ բան է, քանզի կկորցնենք մեր սուվերենությունը։ Ախր, ասա՝ ա՛յ մարդ, դե մի քիչ «գործից խուսափող» լինեիր, էլի, մի քիչ «սպասողական դիրքորոշում որդեգրեիր», էլի: Վռազում էիր, որ ի՞նչ անեիր:
Դրանից առաջ էլ հայտնի է «ֆուտբոլային» դիվանագիտության խայտառակ գործընթացը, ինչի կենտրոնում մի մարդ էր՝ Սերժ Սարգսյանը: Իսկ հայոց դիվանագիտական կորպուսին այլ բան չէր մնում, քան սպասել ու հետեւել, թե երբ է Սարգսյան-Գյուլ ծիծաղ-ուրախությունն ավարտվում:
Ի՞նչ անեն հայ դիվանագետները, երբ Ալիեւին հեռակա «հաթաթա» տալու գործը դրված է Շարմազանովի վրա, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ մեկնաբանությունների ու կանխատեսումների «առաքելությունն» էլ իրականացնում են Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը, նախագահականի «անկախ» քաղաքագետներն ու վերլուծաբանները, որոնք ընդհանրապես խճճվել են իրենց հայտարարություններում, քանզի իրենք մի բան են ասում, վերջում Սերժ Սարգսյանն իրենց ասածներին լրիվ հակառակ հայտարարություններ է անում:
Բոլոր դերերը բաժանված են, ինքը՝ Սերժ Սարգսյանն է բաժանել ու հիմա հանկարծ հիշել է, որ երկրում կա նաեւ ԱԳՆ ու արտերկրում՝ ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարներ, որոնց պասիվ կեցվածքը «ճոխություն է մեզ նման պետության համար»:
Բոլորին ինքն է զրկել ակտիվությունից, քանզի «նախաձեռնողականության» միակ դափնին իրեն է պատկանում, իսկ հիմա դիվանագետներից ակտիվ ներգրավում է ակնկալում բոլոր տեղերում:
Հավանաբար, Աստանայում, որ չկարողացավ հակադարձել Նազարբաեւին, այդ պահից հետո միայն գիտակցել է (թեեւ կասկածում ենք), որ շատ խոր փոսի մեջ է գցել հայոց դիվանագիտությանը, այնքան խոր, որտեղից չէր կարող լսվել նրա ձայնը, որ կարող էր իրեն հուշել, թե ինչպես պատասխանի Ղազախստանի նախագահի հայտարարությանը:
Բայց հայոց դիվանագիտությունը ստիպված է եղել ամեն անգամ ուշաթափվել եւ նորից ուշքի գալ իր՝ Սարգսյանի հերթական «նախաձեռնողական» քայլից: Ուրեմն, ի՞նչ էր մնում անել մեր դիվանագետներին, եթե ոչ մնալ «լոկ արձանագրողի» դերում:
Կիմա Եղիազարյան