Լրահոս

03.06.2014 09:59


Տիգրան Սարգսյանի շռայլությունները՝ քաղաքացիների հաշվին

Տիգրան Սարգսյանի շռայլությունները՝ քաղաքացիների հաշվին

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ պետբյուջեի հաշվին բավական մեծ շռայլություններ է թույլ տվել, որոնց մասին փաստերը նոր-նոր են բացահայտվում։ Փետրվարի 23-24-ին Տիգրան Սարգսյանը մեկ օրով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի փակմանը»,–գրում է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ միայն մեկ օրվա չարտերային չվերթի համար Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությանը վճարել էր 8 մլն 800 հազար դրամ՝ ավելի քան 21 հազար դոլար։ Բացի այդ, վարչապետին ուղեկցող անձնակազմի համար Սոչիում պատվիրվել էր հյուրանոց՝ օրը 832 հազար դրամ արժողությամբ։
«Այլ կերպ ասած՝ միայն 1 օրում Տիգրան Սարգսյանը ծախսել է ավելի քան 24 հազար դոլար, և սա՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից»,-հավելել է թերթը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը