Լրահոս

03.06.2014 10:34


Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից՝ վնասելով հարակից տները

Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից՝ վնասելով հարակից տները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տեղեկություններով՝ հունիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 17.00-18.00-ը Տաշիրում տեղացել է հորդառատ անձրև, որի քանակությունը 1 ժամում կազմել է 47 մմ, ինչի հետևանքով Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից. կան ջրածածկումներ և հեղեղումներ:
Մի շարք քաղաքացիներ ահազանգել են նախարարություն՝ հայտնելով, որ հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքի մի շարք տների նկուղներ, վնասվել են ցանքատարածություններ, այգիներ, ձկնաբուծարաններ:
Պարզվել է, որ մոտ 1 ժամ տեղացած հորդառատ անձրևի (1 ժամում կազմել է 47մմ) և մրրիկի պատճառով վնասվել են բազմաթիվ տների, շինությունների, անասնագոմերի և ավտոտնակների տանիքներ: Ջուրը դուրս է եկել սելավատարերից, լցվելով հարակից տների բակեր և նկուղային հարկեր, վնասվել են ցանքատարածություններ:
Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով՝ վնասների չափերը ճշտելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը