Լրահոս

03.06.2014 10:50


Պուտինն ու Սարկոզին հանդիպել են Սոչիում

Պուտինն ու Սարկոզին հանդիպել են Սոչիում

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։

Ըստ աղբյուրի՝ Սարկոզին Մոսկվա է ժամանել կնոջ՝ Կառլա Բրունիի հետ, ով Ռուսաստանում է համերգային շրջագայությամբ։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Սարկոզին առանձնազրույց են ունեցել Սոչիում։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը