Լրահոս

03.06.2014 18:00


ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը զեկուցեց իր վարույթում գտնվող վերջին գործը

ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը զեկուցեց իր վարույթում գտնվող վերջին գործը
Սահմանադրական դատարանն այսօր բավարարեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դիմումը և Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչեց ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթը:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ մտավ հրապարակման պահից:
Վիճարկվող հոդվածով սահմանված է վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը: Ըստ այդմ, մաքսային կանոնների խախտմամբ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձը, որից սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Ի դեպ՝ այս գործով զեկուցողը ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանն էր, ում պաշտոնավարման տարիքը՝ 65 տարին, լրացել էր դեռևս մարտի 5-ին, սակայն շարունակում էր պաշտոնավարել, քանի որ իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում էր վերոհիշյալ գործի դատաքննությանը որպես զեկուցող:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը