Լրահոս

03.06.2014 19:56


Ռասմուսսեն. «Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ավելացնեն ռազմական ծախսերը»

Ռասմուսսեն. «Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ավելացնեն ռազմական ծախսերը»

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին հարկավոր է ավելացնել ռազմական ծախսերը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը «Die Welt» թերթում հրապարակված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ նախկին հինգ տարիների ընթացքում ՆԱՏՕ–ի անդամ–պետությունները՝ առաջնային եվրոպական, կտրուկ կրճատել են ծախսերը, մի շարք դեպքերում՝ մինչև 40 %։ Սակայն հիմա «նոր անհրաժեշտություն է ծագել անվտանգության ոլորտում»։ Ըստ նրա՝ այս պայմաններում «դաշինքը պետք է իրական հնարավորությունների տիրապետի պաշտպանական հզորության ապահովման համար»։

«Անվտանգությունը մեր բարեկեցության հիմքն է»,–գտնում է քաղաքական գործիչը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը