Տրայան Հրիսթեա. «Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերանայման փուլում են»
Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերանայումը պարզ գործընթաց չէ, որը կարելի է այսօր սկսել և վաղն ավարտել: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հունիսի 3-ին Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Այդ գործընթացը ներառում է մի շարք կառույցներ, մասնավորապես, Հայաստանի իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը, Եվրամիության կառույցները և, առնվազն, ԵՄ անդամ 28 երկրներ: Եվ, հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի ներքին քննարկումները, այնուհետև` քննարկումները կողմերի միջև, կարելի է հասկանալ, որ դա տևական գործընթաց է: Համագործակցության վերանայումն ու քննարկումները սկսվել են, դա կշարունակվի էլի որոշ ժամանակ, և երբ դրանց արդյունքներն արդեն պարզ լինեն, մենք կսկսենք քննարկել վիլնյուսյան համաձայնագրերի փաթեթի շրջանակում դրանց իրագործման հնարավորությունները: Դա դյուրին չէ, դա արագ չի լինի, և չի կարող լինել պարզ ու հեշտ՝ հաշվի առնելով համագործակցության լայն սպեկտրի առկայությունը, հատկապես՝ ըստ առանձին ճյուղերի», - նշել է դիվանագետը:
Ընդ որում, նա ընդգծել, է որ ԵՄ–ն շարունակում է ճյուղային համագործակցության շուրջ քննարկումները առանձին նախարարությունների հետ, որպեսզի գործողությունները համահունչ լինեն նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի կայացրած որոշմանը:
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը որ ոլորտներում է մտադիր շարունակել ԵՄ հետ համագործակցությունը, Հրիսթեան նշել է, որ համագործակցության վերանայման գործընթացը դեռ ուսումնասիրվում է, և խոսքը վերաբերում է ոչ միայն համագործակցության որոշակի ոլորտներին, այլև եղանակներին:
Նրա ասելով՝ համագործակցության վերանայման գործընթացին զուգընթաց՝ շարունակվում է «Համագործակցության և գործընկերության ծրագրի» իրականացումը: Շարունակվում է նաև այլ ոլորտներում սկսված համագործակցությունը, և դրան զուգընթաց՝ ի հայտ են գալիս համագործակցության նոր ուղղություններ, որոնք համահունչ են նոր համաձայնագրին:
Հրիսթեան վերստին հայտարարել է, որ Հայաստանը կարող է ստորագրել ասոցացման շուրջ համաձայնագրի միայն լրիվ փաթեթը, քանի որ խոր և համապարփակ առևտրի շուրջ համաձայնագիրը դրա անբաժան մասն է:
«Կա փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված հռչակագիրը, նամակների փոխանակման գործընթացը և Հայաստանի խնդրագիրը ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում աջակցության վերաբերյալ: Համագործակցության վերանայման գործընթացը քննարկման փուլում է», - եզրափակել է նա:

ilur.am