Այսօր լրանում է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի 51-ամյակը։ Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958թ. օգոստոսի 29-ին։ Նա մահացել է հունիսի 25-ին Լոս-Անջելոսոսի իր տանը։ Մի ամբողջ սերունդ է մեծացել նրա երաշժտության ներքո։ Ջեկսոնը եղել է և կմնա միլիոնավոր մարդկանց կուռքը։
-Ինձ համար Ջեկսոնը կենդանի է և միշտ էլ կենդանի կմնա, քանի որ նա այնպիսի երաժշտություն է տվել, որ միշտ կլսեն։ Դա շատ մեծ կորուստ է, բայց ես չեմ համարում, որ նա չկա,- «7օր»-ին ասել է Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանը՝ հավելելով, որ «ԷմիԲի» պրոդյուսերական կենտրոնը, Էմմին անձամբ ցավակցական նամակ են հղել Մայքլ Ջեքսոնի պաշտոնական կայքին։ Նա նաև նշել է, որ իրենք նաև տեսահոլովակ են նկարահանել, որտեղ հնչում է Մարվին Գեյի երգը, երգում են Էմմին, Արթուր Իսպիրյանը, Նարեկը (AChilla) և մի ամերիկացի երաժիշտ։
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Մայքլ Ջեքսոնին դասել է այն արվեստագետների շարքը, որոնք դարաշրջանում որոշակի մշակութային հեղափոխություն են կատարել։
-Նրանք իրենց հետ բերեցին մի նոր ուղղություն, և ես Ջեկսոնին կդասեի Էլվիս Փրեսլիի և «Beatles»-ների, իսկ յուրատեսակությամբ՝ Լուի Արմսթրոնգի շարքը։ Դա մի դարաշրջան էր, և երևի թե ավելորդ է ասել, թե ինչ կատարվեց այդ ժամանակ՝ անկախ նրանից, թե ում է դուր գալիս այդ ուղղությունը կամ դուր չի գալիս։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ նա 20-րդ դարի վերջին կեսերի երևույթն էր։
Բաբայանի կարծիքով հայկական «շոու բիզնեսը» չափից ավելի շատ է ամփոփված ինք իր մեջ՝ «մոռանալով, որ աշխարհը հաղորդակցվող անոթներ է, հատկապես՝ մշակույթը»։
-Մշակույթը չի կարող սահմանափակվել տարածքային, ազգային սահմանների մեջ։ Ինչքան բաց ես լինում դեպի աշխարհը, այնքան աշխարհն է բաց լինում դեպի քեզ։ Ինչքան աշխարհն է հետաքրքիր քեզ, այնքան դու ես հետաքրքիր աշխարհին։ Կարծում եմ՝ սա յուրաքանչյուրի խղճի, ճաշակի և արժեքավոր համակարգի հարցն է,- ասել է Ռուբեն Բաբայանը։
Թեմային արձագանքել է նաև դերասան Նարեկ Դուրյանը։ Նշելով, որ ինքը չի մեծացել Մայքլ Ջեքսոնի երգերի տակ, այնուամենայնիվ, ինքը կասկածի տակ չի դնում նրա՝ հանճարեղ անձնավորություն լինելու փաստը.
-Հատկապես պարի մեջ նա անգերազանցելի է, և սերունդների համար նրա արժեքն, անկասկած, անգնահատելի է։ Ես ընդհանրապես ժամանակակից երաժշտությանը շատ դրական չեմ վերաբերվում, սակայն, ի տարբերություն շատերի, Մայքլ Ջեքսոնի երաժշտության մեջ իսկապես երաժշտություն կա, և դա շատ գնահատելի է։
Մայքլ Ջեքսոնի թողած երաժշտական ժառանգությունը հսկայական ու անգնահատելի է։ Նա դեռ երկար կապրի միլիոնավոր մարդկանց սրտերում։
Հայ արվեստագետները Մայքլ Ջեկսոնի մասին

Արփի Բեգլարյան