Լրահոս

04.06.2014 09:44


Դսեղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Դսեղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Հունիսի 3-ին, ժամը 19.17-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր - Ալավերդի հատվածը (30-րդ կմ) մոտ 10 մետր երկարությամբ ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը:

Դեպքի վայր ժամանած «Ալավերդու ՃՇՇ»-ի և «Վանաձորի ՃՇՇ»-ի 3 միավոր տեխնիկաները իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, որոնք ավարտվել են:

Ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է:

Այս խորագրի վերջին նյութերը