Լրահոս

04.06.2014 09:53


«Գազպրոմ»-ին փոխանցած բաժնետոմսերը ներկայացրել են որպես օտարերկրյա ներդրում

«Գազպրոմ»-ին փոխանցած բաժնետոմսերը ներկայացրել են որպես օտարերկրյա ներդրում

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկնակի աճել են:

Իսկ գիտե՞ք, թե ինչի շնորհիվ է հնարավոր դարձել այդ հրաշքը: ԱՎԾ-ն պարզապես վերցրել ու «Հայռուսգազարտի» բաժնետոմսերիˋ Հայաստանին պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելը ներկայացրել է որպես օտարերկրյա ներդրում:

Փաստորեն, եթե Սյունիքի արոտավայրերն Իրանի ադրբեջանցիներին վաճառելու գործարքն էլ կայանար, հնարավոր կլիներ հայտարարել, որ օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը