Լրահոս

04.06.2014 19:15


Իմամ Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցին նվիրված գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում

Իմամ Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցին նվիրված գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հունիսի 5-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենաԻրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցին նվիրված «Իմամ Խոմեյնիի

գաղափարների և մտքերի ազդեցության ուսումնասիրությունը հոգևոր
տեսանկյունից արդի աշխարհում» գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ արևելագիտությանինստիտուտը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:

Գիտաժողովին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Իսլամական քարոզչության կազմակերպության տնօրեն Հոջջաթոլէսլամ վալ մոսլեմին դոկտոր Սեյյեդ Մեհդի Խամուշին, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, գիտնականներ եւ հասարակական գործիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը