Լրահոս

29.08.2009 17:43


Դատախազությունը արձագանքել է փաստահավաք խմբի նախկին անդամների ներկայացրած փաստաթղթին

2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ պարոն Ս.Նիկոյանի կողմից ուղարկված կից գրությամբ 2009թ. հուլիսին դատախազությունում ստացվել էր  Փորձագետների փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի կազմած' «Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները» վերնագրված փաստաթուղթը, որն ուսումնասիրելու եւ մատնանշված հանգամանքները ստուգելու համար նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուղարկվել է նախաքննական մարմնին՝ ՀՔԾ:

Կատարված ստուգումների արդյունքներն ամփոփող փաստաթուղթը, որը  28.08.09թ. ուղարկվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ,Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքներըե վերտառությամբ փաստաթղթում մատնանշված հանգամանքների վերաբերյալ առարկությունները:

Ա Ռ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


Փորձագետների փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի կազմած «Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները» վերնագրված փաստաթղթի վերաբերյալ։

Փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ «Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրությամբ սահմանված փաստեր հավաքելու փոխարեն, քաղաքական շահարկումներ անելու նպատակով ,ուսումնասիրության արդյունքներե վերնագրված փաստաթղթի /հետագայում' փաստաթուղթ/ անվան տակ հրապարակել են իրենց հիվանդագին երևակայության արդյունքները, որտեղ նպատակաուղղված և միտումնավոր խեղաթյուրել, կեղծել են ինչպես ստացված տեղեկությունները, քրեական գործի նյութերը, այնպես էլ Փաստահավաք խումբ հրավիրված անձանց բացատրությունները:

Այսպես.
● Փաստաթղթում արձանագրված է. ,Հաշվի առնելով, որ ՀՀ ոստիկանությունը հատուկ միջոցները ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնությունից, Փաստահավաք խմբի կողմից ուսումնասիրվեցին ՌԴ-ում դրանց կիրառման կարգը եւ անվտանգության միջոցները սահմանող փաստաթղթերը...
Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈՍ զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը հայտնեց, որ հատուկ միջոցները ձեռք են բերվել Ռուսաստանից, եւ արտադրող երկրի կողմից սահմանված կիրառման կարգը պարտադիր է իրենց համարե:
Փաստաղթում վերլուծված են ՌԴ-ում հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող փաստաթղթեր' առանց վկայակոչելու այդ փաստաթղթերը և դրանց ձեռքբերման աղբյուրները:
Ընդ որում, ՀՀ ՈԶ նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը Փաստահավաք խմբում տված իր
բացատրություններում ոչինչ չի ասում այն մասին, որ հատուկ միջոցները ձեռք են բերվում ՌԴ-ից: Ընդամենը հայտնել է, որ դրանք մնացել են ԽՍՀՄ ներքին զորքերից:

● Փաստաթղթում սուտ է արձանագրված, թե իբր հատուկ միջոցներից թունավորված ոչ մի զինծառայող տուժող չի ճանաչվել:
Նախ անհասկանալի է, թե ինչպես են փաստաթղթի հեղինակները կարողացել պարզել թունավորման պատճառը, երբ նախաքննությամբ և դատաբժշկական փորձաքննություններով թունավորման հստակ պատճառները հնարավոր չի եղել պարզել: Բացի այդ, 2008թ. մարտի 1-ին վնասվածքներ ստացած, այդ թվում նաև թունավորված բոլոր զինծառայողները ճանաչվել են տուժող:

● Փաստաթղթում կեղծված է ՀՀ ՈԶ ՀՆ ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանի բացատրությունը, թե իբր վերջինս ընդունել է, որ ,Չերյոմուխա-7ե տեսակի գազային նռնակները նախատեսված են փակ տարածքներում օգտագործելու համար, իսկ ,Չերյոմուխա-4ե-ը' բաց տարածքներում' մասսայական անկարգությունների ժամանակ:
Փաստացի Բագրատ Խաչատրյանը ինչպես իր նախաքննական ցուցմունքներում, այնպես էլ փաստահավաք խմբում հայտնել է, որ ,Չերյոմուխա-7ե տեսակի փամփուշտները կիրառելի են ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում' ներկայացնելով դրանց կիրառման կարգը, երկու դեպքում էլ բացառելով դրանց կիրառումը մարդկանց խմբավորումների ուղղությամբ:
Ընդ որում, փաստահավաք խմբի անդամների կողմից ուսումնասիրված և տարբեր հարցերի կապակցությամբ իրենց ցանկալի ձևով մեկնաբանված նույն մեթոդական ձեռնարկում հստակ արձանագրված է, որ թեև ,Չերյոմուխա-4ե գազային նռնակը նախատեսված է մարդկանց խմբավորումների վրա ազդեցություն թողնելու համար, սակայն արգելվում է դրանց կիրառումը մարդկանց խմբավորումների ուղղությամբ:
Այսինքն, միայն այն, որ արգելվում է ,Չերյոմուխա-7ե տեսակի գազային նռնակով կրակել մարդկանց խմբավորումների ուղղությամբ, չի բացառում դրա կիրառումը բաց տարածքում:

● Փաստաթղթում սուտ է արձանագրված թե իբր Գեղամ Պետրոսյանը Փաստահավաք խմբում տված իր բացատրություններում հայտնել է, որ հատուկ միջոցների կիրառման խմբի տղաներն իրենք են կրակել ցուցարարների վրա: Ոչ Գեղամ Պետրոսյանը, և ոչ էլ ոստիկանության զորքերի որևէ զինծառայող ցուցմունքով կամ փաստահավաք խմբում տրված բացատրություններում երբևէ ոչինչ չի ասել ցուցարարների ուղղությամբ կրակելու մասին: Փոխարենը, Փաստահավաք խումբ հրավիրված բոլոր անձինք մանրամասն նկարագրել և բացատրել են, թե ինչ կարգով է կիրառվել ,Չերյոմուխա-7ե տեսակի գազային նռնակը:
Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ զանգվածային անկարգության մասնակցի կողմից ընթացող ավտոմեքենայի առաջխաղացումը հարկադրաբար',Չերյոմուխա-7ե տեսակի գազային նռնակով կրակելու միջոցով կասեցնելուն և բազմաթիվ զինծառայողներին սպառնացող վտանգը կանխելուն, ապա առավել, քան ակնհայտ է, որ տվյալ դեպքում ոստիկանները գործել են ,Ոստիկանության մասինե ՀՀ օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով և իրավաչափ:

● Փաստաթղթի հաջորդ կետում կրկին կեղծվել է Գեղամ Պետրոսյանի բացատրությունը'արձանագրելով, թե իբր վերջինս հայտնել է. ,...իրենց հատուկ միջոցները հին են եղել: Դրանք կրակելուց հետո ծուխը չի ցրվել եւ տարածվել է տեղում, որի հետեւանքով թունավորվել են զինվորները: Իր կողմից այդ հարցը բարձրացվել է Հանրապետության ղեկավարության առջեւ, սակայն գումար չի տրամադրվել հատուկ միջոցներ ձեռք բերելու համարե:
Փաստացի Գեղամ Պետրոսյանը փաստահավաք խմբում հայտնել է, որ փամփուշտները հին լինելու պատճառով չեն գործել ըստ նպատակային նշանակության, այլ ոչ թե, դրա պատճառով մարդիկ են թունավորվել:
Հատկանշական է, որ Փաստահավաք խմբի անդամները իրենց ուսումնասիրությունների հիմքում դնելով հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ ՌԴ կանոնակարգերն ու տակտիկա-տեխնիկական բնութագրերը, ,զարմանալիե անփութության կամ անուշադրության հետևանքով որևէ կերպ չեն անդրադարձել նախաքննական մարմնի կողմից խմբին տրամադրված, հատուկ միջոցներն արտադրող ՌԴ ՆԳՆ ,Հատուկ տեխնիկա և կապե ԳԱՄ ՊՀ ՀՏԳՀ ինստիտուտում անցկացված փորձաքննության եզրակացությանը, որտե,ղ հստակ արձանագրված է. ,Պահպանման թույլատրելի ժամկետներն անցնելու դեպքում ,Չերյոմուխա-7ե (,Չերյոմուխա-7Մե) տեսակի գազային նռնակով փամփուշտների մոտ կարող է տեղի ունենալ տեխնիկական բնութագրերի փոփոխություն' դրանց մարտական հատկությունների նվազման ուղղությամբ. արցունքաբեր ծխի արձակման տևողության նվազում, գազային նռնակի թռիչքի առավելագույն հեռավորության նվազում, փամփուշտի չգործելը հրապատիճի խափանման պատճառով: Ժամկետանց պահպանման ժամկետներով ,Չերյոմուխա-7ե (,Չերյոմուխա-7Մե) տեսակի գազային նռնակով փամփուշտների կիրառումը մարդկանց դեմ վնաս չի պատճառի նրանց առողջությանը և կյանքինե:

● Փաստաթղթում սուտ է արձանագրված, թե իբր ՀՀ ՈԶ ՀՆ ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանը Փաստահավաք խմբում տված իր բացատրություններում հայտնել է. ,,ձկան խանութիե կողքի ձախ մայթի դալանից դուրս են եկել մարդիկ, քարեր շպրտել իրենց ուղղությամբ, եւ նա հրաման է տվել կրակել ,Չերյոմուխա-7ե' եզրահանգելով, որ վերջինս խախտել է թիվ 127 հրամանի պահանջը:
Բագրատ Խաչատրյանը նման հրաման չի արձակել և փաստահավաք խմբում նման բացատրություն չի տվել:

● Փաստատթղթում արձանագրված է. ,Բացի այդ, Բ. Խաչատրյանը Փաստահավաք խմբին հայտնեց, որ Լեո եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում իրենց ուղղությամբ շարժվելիս է եղել բեռնատար մեքենա, եւ որ ինքը հրաման է տվել Ավետիք Աթաբեկյանին' ,Չերյոմուխա-7ե կրակել բեռնատարի դիմապակուն' վարորդի կողքի նստատեղի ուղղությամբ, սակայն չկարողացավ բացատրել, թե ինչպես պատահեց, որ նույնատիպ եւ գործով դեռեւս չպարզված բեռնատարի կողքին ,Չերյոմուխա-7ե-ից ստացած մարմնական վնասվածքից մահացել է Տիգրան Խաչատրյանը, այն էլ' գլխից եւ ետեւի կողմից ստացած վնասվածքիցե:
Շատ զարմանալի կլիներ, եթե Բագրատ Խաչատրյանը կարողանար բացատրել. ,թե ինչպես պատահեց, որ նույնատիպ եւ գործով դեռեւս չպարզված բեռնատարի կողքին ,Չերյոմուխա-7ե-ից ստացած մարմնական վնասվածքից մահացել է Տիգրան Խաչատրյանը, այն էլ' գլխից եւ ետեւի կողմից ստացած վնասվածքիցե:
Նախ' կարծում ենք, որ միմիայն Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը կարող են բացատրել, թե ինչ է նշանակում նմանատիպ, սակայն գործով դեռևս չպարզաբանված բեռնատար, այսինքն' ստացվում է, որ խմբի այդ անդամները կարող են նույնականացնել չբացահայտված իրերն ու առարկաները:
Տիգրան Խաչատրյանի մահվան կապակցությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ նա զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետ գնացել է Պարոնյանի և Լեոյի փողոցների խաչմերուկում գտնվող դալանի մոտ,  որտեղ էլ քննությամբ դեռևս չպարզված հանգամանքերում վիրավորվել ու մահացել է:
Բացի այդ, եթե նույնիսկ ղեկավարվենք վերը նշված անդամների հիվանդագին տրամաբանությամբ և ընդունենք, որ Տիգրան Խաչատրյանը գտնվել է բեռնատար ավտոմեքենայի խցիկում / վարորդի կամ ուղևորի նստատեղում/ , որը փորձել է խոյահարել ՈԶ ստորբաժանումների զինծառայողներին, ապա նույնիսկ խմբի այդ անդամների երևակայությամբ ու կանխագուշակելու ոչ բնական հատկություններով օժտված լինելու պայմաններում դժվար է պատկերացնել դիմահար կրակոցի դեպքում ծոծրակի շրջանում վնասվածք ստանալու հանգամանքը:
Կամ եթե Սեդա Սաֆարյանին ու Անդրանիկ Քոչարյանին հայտնի է եղել հանցագործության դեպքի, տվյալ դեպքում' Տիգրան Խաչատրյանի կողմից ՈԶ ստորբաժանումների զինծառայողներին դիտավորությամբ վնաս պատճառելու փորձի մասին, ապա հարց է առաջանում, թե ինչու են նրանք թաքցրել հանցագործության դեպքը և չեն հայտնել իրավապահ մարմիններին:

● Փաստաթղթում սուտ է արձանագրված, թե իբր ՀՀ ՈԶ ՀՆ ջոկատի հրամանատարի տեղակալ Մարտիրոս Դավրանյանը Փաստահավաք խմբում տված իր բացատրություններում հայտնել է. ,իրենք,Չերյոմուխա-4ե-ը և ,Չերյոմուխա-7ե-ը կրակել են ամբոխի ուղղությամբ, սակայն դրանք չեն ազդել ժողովրդի վրա:ե
Ինչպես վերը արդեն նշվել է, ոչ Մարտիրոս Դավրանյանը, և ոչ էլ ոստիկանության զորքերի որևէ զինծառայող ցուցմունքով կամ փաստահավաք խմբում տրված բացատրություններում երբևէ ոչինչ չի ասել ցուցարարների կամ ամբոխի ուղղությամբ կրակելու մասին:

● Խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանն իրենց հատուկ ոճով կեղծիքների են դիմել ինչպես քննարկվող փաստաթղթում, այնպես էլ Փաստահավաք խմբում բացատրություններ ստանալիս:
Մասնավորապես, Փաստահավաք խումբ հրավիրված Արմեն Անտոնյանին հարցեր տալիս Սեդա Սաֆարյանը, ակնհայտ կեղծելով նախաքննական մարմնի կողմից խմբին տրամադրված Արմեն Անտոնյանի ցուցմունքը, հարցում նշում է, թե իբր վերջինս ցուցմունք է տվել, որ զորամասում առկա բոլոր 6 հատ ԿՍ-23 տեսակի կարաբինները 2008թ. մարտի 1-ին օգտագործվել են, այն դեպքում, երբ ցուցմունքում արձանագրված է, որ 6 կարաբինները դուրս են բերվել զորամասից, սակայն փաստացի օգտագործվել են 2-ը: Չնայած նրան, որ Փաստահավաք խմբում Արմեն Անտոնյանը պնդել և հաստատել է իր նախաքննական ցուցմունքները, Փաստաթղթում արձանագրված է նույն կեղծիքը, թե' Արմեն Անտոնյանն  իր ցուցմունքում հայտնել է, որ զորամասում առկա բոլոր 6 հատ ԿՍ-23 տեսակի կարաբինները 2008թ. մարտի 1-ին օգտագործվել են:
Ընդ որում, փաստահավաք խումբ հրավիրված անձանց բացատրությունների տեսագրություններն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ բոլոր դեպքերում խմբի նույն երկու անդամները ամեն կերպ խեղաթյուրում, կեղծում են դեպքերի փաստական հանգամանքերը, փաստաթղթային տվյալները, փորձագետների եզրակացությունները, փորձում են ընդհուպ վիրավորանքեր հասցնելու և ճնշումներ գործադրելու միջոցով բացատրություններ տվող անձանցից ստանալ իրենց ցանկալի պատասխաններ կամ էլ ստացած պատասխանը վերաձևակերպում և շարադրում են այլ մեկնաբանմամբ, որն էլ հետագայում օգտագործել են փաստաթղթում և քաղաքական շահարկումների համար:

● Ուշագրավ է, որ հեղինակները, խեղաթյուրելով հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ ունեցած տեղեկատվությունը, դրանք կիրառած անձանց բացատրությունները փաստաթղթի սկզբնամասում արձանագրում են, որ,Չերյոմուխա-7ե գազային նռնակը կիրառելի է միայն փակ տարածքների համար, իսկ հետագայում, զարգացնելով իրենց ,մասնագիտականե եզրահանգումները, արդեն արձանագրում են, որ այն արգելվում է կիրառել բաց տարածքներում' անտեսելով, որ մեթոդական ձեռնարկում որևէ տեղ ասված չէ, որ այն նախատեսված է միայն փակ տարածքների համար կամ արգելվում է կիրառել բաց տարածքներում: Ավելին, մեթոդական ձեռնարկի 2-րդ գլխի 2.4 կետում ասված է. ,հատուկ միջոցի տեսակը և դրա կիրառման հաճախականությունը որոշվում է ստեղծված իրավիճակը, իրավախախտման բնույթը և իրավախախտի անձը, ինչպես նաև հատուկ միջոցի տակտիկա-տեխնիկական բնութագիրը հաշվի առնելով:ե Խմբի անդամները, յուրովի մեկնաբանելով մեթոդական ձեռնարկը, ,Չերյոմուխաե տեսակի հատուկ միջոցի նպատակային նշանակության հարցը վերլուծելիս, իրենց հատուկ' գիտության բոլոր բնագավառներին բացարձակ տիրապետող անձի իրավունքով հստակ սահմանել են, թե հատուկ միջոցի որ տեսակը երբ է կիրառելի' վկայակոչելով մեթոդական ձեռնարկի 5-րդ գլխի 5.3-րդ կետը: Մինչդեռ, ձառնարկի 5-րդ գլխի 5.3-րդ կետում' բնակավայրերում հակահասարարական դրսևորումները կանխելու նպատակով հատուկ միջոցի տեսակի ընտրության կապակցությամբ օգտագործված է ,նպատակահարմար էե տերմինը, որը խորհրդատվական, այլ ոչ թե իմպերատիվ բնույթի է:
Կարծում ենք' որ մեթոդական ձեռնարկի' հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող հեղինակները նույնպես ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները' նման սահմանումներ տալիս չխորհրդակցելով Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ:
Հղում անելով ձեռնարկի 5.7-րդ կետին և արձանագրելով, որ փակ տարածքներում իրավախախտներին վնասազերծելու համար կիրառվում է միայն ,Չերյոմուխա-7ե գազային նռնակը' հավանաբար խմբի վերոհիշյալ անդամների ռուսերենի իմացությունը չի բավարարել ամբողջությամբ թարգմանել 5.7-րդ կետը' համաձայն որի փակ տարածքներում իրավախախտներին վնասազերծելու համար կարելի է կիրառել նաև ,Չերյոմուխա-6ե տեսակի հատուկ միջոցը:
Որևէ մեկնաբանության ենթակա չէ այն հանգամանքը, որ հիշատակված վերլուծություններն անելիս փաստաթղթում ոչինչ ասված չի հատուկ միջոցներն արտադրող ՌԴ ՆԳՆ ,Հատուկ տեխնիկա և կապե ԳԱՄ ՊՀ ՀՏԳՀ ինստիտուտում անցկացված փորձաքննության եզրակացության մասին, որտեղ հստակ արձանագրված է.,Չերյոմուխա-7ե տեսակի գազային նռնակով փամփուշտների կիրառումը բաց տարածության մեջ չի արգելվում:
,Չերյոմուխա-7ե ("Չերյոմուխա-7Մ") տեսակի գազային նռնակով փամփուշտների կիրառման ժամանակ արգելվում է անմիջապես մարդու վրա կրակը: Կրակը կարող է արձակվել իրավախախտների մոտ գտնվող տեղանքի կամ օբյեկտների վրա, ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել իրավախախտների վրա գազային ամպի տեղափոխումն ապահովող քամու ուղղությունըե:

● Փաստաթղթում սուտ է արձանագրված նաև, թե իբր ըստ Մկրտիչ Ղարիբյանի' ,Չերյոմուխա-7ե հատուկ միջոցը կրակել է նաև Լեոյի փողոցի վրա գտնվող դալանի մեջ, որտեղ հավաքված են եղել ցուցարարներ: Փաստահավաք խմբում տված իր բացատրություններում և նախաքննական ցուցմունքներով Մ.Ղարիբյանը նման բան չի հայտնել:

● Փաստաթղթում արձանագրված է, որ փաստահավաք խմբին պարզ չդարձավ, թե որոնք են գազային նռնակների նույնացման համար անհրաժեշտ հատկանիշները: Այն դեպքում, երբ փաստահավաք խումբ հրավիրված փորձագետը, առավել, քան մատչելի, խմբի անդամներին պարզաբանել է նույնացման համար անհրաժեշտ հատկանիշների բնույթը, տեսակը, համեմատական հետազոտման կարգը:

● Ինչ վերաբերում է հատուկ միջոցից վնասվածք ստացած Խաչիկ Դավթյանի նկատմամբ խոշտանգման կիրառմանը, ապա Խաչիկ Դավթյանի հիշյալ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:
Այսպես.
2008թ. մարտի 4-ին որպես վկա հարցաքննվելիս Խաչիկ Դավթյանը փորձելով թաքցնել 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին իր անմիջականորեն մասնակցելու և այդ ընթացքում մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը, սուտ ցուցմունք է տվել այն մասին, որ հիշյալ մարմնական վնասվածքն ստացել է պատահաբար, երբ իր ծանոթ Նորայր Գևորգյանի հետ  2008թ. մարտի 1-ին' ժամը 19-ից 20-ի սահմաններում փորձել է տաքսի ծառայության ավտոմեքենայով հեռանալ վերջինիս ընկերոջ տան մոտից, որը գտնվում է Մ.Մաշտոցի պողոտայի մոտակայքում, և հիշյալ վնասվածքն ստանալուն ներկա է եղել նաև Նորայր Գևորգյանը: Վերը նշված շինծու և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքից Խաչիկ Դավթյանը հրաժարվել է միայն այն ժամանակ և ընդունել է զանգվածային անկարգություններին անմիջականորեն մասնակցելու փաստը, երբ նախաքննության ընթացքում Նորայր Գևորգյանը ցուցմունքով հայտնել է, որ Խաչիկ Դավթյանը ստում է, նրա կողմից մարմնական վնասվածք ստանալուն ականատես չի եղել և նշված պահին նրա կողքին չի գտնվել:
2008թ. մայիսի 16-ին Խաչիկ Դավթյանը, նախաքննական մարմնին ներկայացնելով դեպքերի իրական պատկերը և խոստովանելով զանգվածային անկարգություններին անմիջականորեն մասնակցելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, հետագայում փասատահավաք խմբում, ինչպես նաև ,Հայկական Ժամանակե օրաթերթի լրագրողին հայտնել է, թե իբր 2008թ. մայիսի 16-ի ցուցմունքը, չնայած նրան, որ գրվել է իր կողմից, իր ձեռքով, իրականությանը չի համապատասխանում, քանզի այն կորզվել է քննիչների կողմից կիրառված բռնության և ճնշումների գործադրման հետևանքով:
Խաչիկ Դավթյանի հիշյալ հայտարարություները հերքվել են նախաքննության ընթացքում վերջինիս կողմից տված լրացուցիչ ցուցմունքներով, մասնավորապես'նրա անտրամաբանական և անհասկանալի պատասխաններով, փաստահավաք խմբում տված հայտարարությունների և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև առկա հակասություններով, ինչպես նաև' ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի քննիչ Աշոտ Խաչատրյանի հետ առերես հարցաքննությամբ:

Այսպես.  
1. Փաստահավաք խմբին հայտնել է, որ ականատես է եղել մի երիտասարդի վիրավորվելու դեպքին, մինչդեռ 2008թ. մայիսի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ա.Խաչատրյանի կողմից որպես վկա հարցաքննվելիս Խ.Դավթյանն իր կողմից գրված ցուցմունքում վիրավորված երիտասարդի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել:  

2.Խ.Դավթյանը փաստահավաք խմբում, ինչպես նաև 2009թ. մայիսի 13-ի ,Հայկական Ժամանակե օրաթերթին հայտնել է, որ հիշյալ երիտասարդի վիրավորվելու վայրում տեսել է տարբեր տրամաչափի պարկուճներ, այդ թվում' ,Սնայպերիե, մինչդեռ 2009թ. հունիսի 19-ի հարցաքննության ժամանակ հայտնել է, որ այդ ամենը ենթադրություն է եղել:

3. Խ.Դավթյանը չի տեսել և չի հայտնել, թե այդ կրակոցը, որի հետևանքով վիրավորվել է հիշյալ երիտասարդը, որ կողմից է եղել:

4. Փաստահավաք խմբում հայտնել է, որ երբ հիշյալ երիտասարդը վայր է ընկել, այդ ընթացքում արդեն օգտագործվում էր արցունքաբեր գազ, մինչդեռ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելիս այդ մասին ոչինչ չի հայտնել:

5. Փաստահավաք խմբում նշել է, որ վիրավորված երիտասարդի հագին եղել է սև ,Պիջակե, իսկ 2009թ. մայիսի 25-ի հարցաքննության ժամանակ նշել է, որ հիշյալ երիտասարդի հագին եղել է մուգ տաբատ, վերևի հագուստի գույնը չի տպավորվել:

6.Փաստահավաք խմբին և ,Հայկական Ժամանակե օրաթերթին հայտնել է, որ վիրավորվածը երիտասարդ է եղել, մինչդեռ ցուցմունքում նշել է, որ երիտասարդի դեմքը չի տեսել, սակայն ենթադրել է, որ վիրավորվածը երիտասարդ է:

7.2009թ. օգոստոսի 17-ին առերես հարցաքննվելիս քննիչ Ա.Խաչատրյանը հերքել է Խ.Դավթյանի այն հայտարարությունը, թե իբր 2008թ. մայիսի 16-ի հարցաքննության ժամանակ բռնություն և ճնշում է գործադրվել վերջինիս նկատմամբ, որի արդյունքում ցուցմունք է կորզվել: Բացի այդ, հերքել է այն փաստը, որ նույն հարցաքննության ժամանակ չի թույլատրվել արձանագրել Խ.Դավթյանի կողմից նշված' հիշյալ երիտասարդի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի հանգամանքները, որը անտրամաբանական է, քանի որ Խ.Դավթյանը կանչվել է հարցաքննության  2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու և քրեական գործով իրեն հայտնի այլ  հանգամանքներ պարզելու կապակցությամբ:
 Փաստահավաք խմբին հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ.Հովակիմյանը 2009թ. ապրիլի 27-ին իրեն կանչել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ցուցմունք է վերցրել, ապա ասել, որ որևէ մեկին, այդ թվում նաև փաստահավաք խմբին, չհայտնի ՀՀ հատուկ քննչական ծառայություն գալու մասին: Խ.Դավթյանի հիշյալ հայտարարությունը նույնպես մտացածին է և անտրամաբանական, քանի որ հարցաքննության արձանագրության մեջ հստակ նշվել է  հարցաքննող քննիչ տվյալները, հարցաքննության օրը, վայրը, ժամը, բացի այդ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքի անցագրային կետում առկա է Խ.Դավթյանի անվամբ լրացված' շենք մուտք գործելու անցագիր' ՀԿԳ քննիչ Գ.Հովակիմյանի ստորագրությամբ, որպիսի պայմաններում Գ.Հովակիմյանը ցանկության դեպքում չէր կարող թաքցնել Խ.Դավթյանի կողմից 2009թ. ապրիլի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենք մուտք գործելու հանգամանքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը