Հայաստանի տնտեսությունը ճանաչելի դարձնելու ուղեցույց դիվանագետների համար
Հունիսի 2-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը դիվանագետներին հորդորել է արտերկրում ճանաչելի դարձնել Հայաստանի տնտեսությունը: Սարգսյանը չի հստակեցրել, թե ինչ մեթոդներով է հնարավոր Հայաստանի տնտեսությունը ճանաչելի դարձնել արտերկրում, ուստի ներկայացնում ենք դիվանագետների համար պատրաստած ուղեցույց, որպեսզի վերջիներիս համար հնարավորինս հեշտ ու արդյունավետ լինի Հայաստանի տնտեսության ներկայացումը:
Այսպես. դիվանագետները Հայաստանի տնտեսությունը ներկայացնելուց պետք է պարտադիր նշեն, որ երկրի տնտեսության մոտ 60 տոկոսը վերահսկվում է մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կողմից: Նրանք կարող են հղում կատարել Համաշխարհային բանկի զեկույցին, ըստ որի, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի երկրների մեջ: Այդ հանգամանքը միանշանակ մեծ հետաքրքրություն կառաջացնի ներդրողների մոտ:
Անհրաժեշտ է ներդրողների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 2008-13թթ տարիների ընթացքում ներդրումների ծավալը Հայաստանում զգալիորեն նվազել է: Եթե 2000-ականներին այն մեծ տեմպերով աճում էր՝ 2008թ. կազմելով ՀՆԱ-ի մոտ 41%-ը, ապա 2013թ. ներդրումները նվազել են՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 21%-ի:
Դիվանագիտական ներկայացուցչություններում, որպես Հայաստանի տնտեսության խորհրդանիշ, առաջարկում ենք կախել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկարը: Առաջարկում ենք նաև նկարի կողքին, որպես բացատրություն, նշել՝ Ալեքսանդր Սարգսյանը՝ նույն ինքը Սաշիկը, հիսուն տոկոս փայ ունի Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր բիզնեսներում, իսկ պետության հետ աշխատում է 70/30 տոկոսային հարաբերակցությամբ (Սաշիկն իրականում հավաքական կերպար է, քանզի գլխավոր Սաշիկը նստած է Բաղրամյան 26–ում):
Դիվանագետներին առաջարկում ենք ամենայն մանրամասնությամբ ներկայացնել Հայաստանում ճանապարհների վրա կարմիր գծեր քաշելու և այդ միջոցով մեծ հարստություն կուտակելու հնարավորության մասին, քանզի չի բացառվում, որ «Goldman Sachs», «Morgan Stanley» կամ «JPMorgan Chase» համաշխարհային առաջատար ներդրումային ընկերություններում տեղյակ չլինեն գետնի վրա գծեր քաշելով գերշահույթ ստանալու մասին:
Իհարկե Հայաստանի տնտեսությունը մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն վերը նշվածներն ամենակարևորն են և լավագույնս նկարագրում են Հայաստանի տնտեսությունը: Ուստի համոզված ենք, որ այս ուղեցույցի ճիշտ և նպատակային գործածումը ոչ միայն արտերկրում ճանաչելի կդարձնի Հայաստանի տնտեսությունը, այլև հնարավոր է խրախուսի նոր ներդրումային տարափ դեպի ապահով Հայաստան:
Արմեն Գրիգորյան
Հ.Գ.։ Ի դեպ, դիվանագիտական աշխատանքի է անցնում նաև նախկին վարչապետ և օֆշորային սկանդալի ակտիվ մասնակից Տիգրան Սարգսյանը։ Նա ամենայն մանրամասնությամբ կպատմի, թե որքան ազատ է մեր տնտեսությունը, որքան պաշտպանված են ներդրումները և որքան արդյունավետ է կառավարությունը համագործակցում մասնավոր բիզնեսի հետ։
Օտարերկրյա ներդրողները Տ. Սարգսյանին տեսնելուց և օֆշորային ներդրումների պաշտպանվածության մասին տեղեկանալուց հետո անմիջապես կշտապեն գալ Հայաստան։