Լրահոս

04.06.2014 11:32


Ըստ կալանավորի հաղորդման՝ ճանապարհային ոստիկանները հրահրել են վեճ ու ծեծել իրեն

Ըստ կալանավորի հաղորդման՝ ճանապարհային ոստիկանները հրահրել են վեճ ու ծեծել իրեն

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թորգոմ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. մայիսի 6-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում իր մասնակցությամբ կատարված ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցները, դրսևորելով ոստիկանության աշխատակցին ոչ վայել պահվածք, հրահրել են անհիմն վիճաբանություն, որի ընթացքում իր նկատմամբ կիրառել են բռնություն` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը