Լրահոս

04.06.2014 13:21


Կառավարությունը մերժել է պարտադիր կուտակայինը հանելու ՕԵԿ–ի նախագիծը

Կառավարությունը մերժել է պարտադիր կուտակայինը հանելու ՕԵԿ–ի նախագիծը

Կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, Կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»:

Այս խորագրի վերջին նյութերը