Լրահոս

04.06.2014 16:15


«Ում համար Հայաստանը ու Ղարաբաղը մեկ ամբողջություն են, ում համար էլ նույնիսկ պատկերացումների մեջ տարբեր են»

«Ում համար Հայաստանը ու Ղարաբաղը մեկ ամբողջություն են, ում համար էլ նույնիսկ պատկերացումների մեջ տարբեր են»

31.05.2014 «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան 04.06.2014 «Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»:

Այսպիսին է իրականությունը: Ում համար Հայաստանը ու Ղարաբաղը մեկ ամբողջություն են, իսկ ում համար էլ նույնիսկ պատկերացումների մեջ տարբեր են: Բայց խնդիրն այն է, որ այն մարդը, ում համար Հայաստանն ու Ղարաբաղը տարբեր աշխարհներ են, այս պահին բախտի բերումով գտնվում է նախագահի աթոռի վրա:

Կարծում եմ արժե ակտիվացնել քաղաքական ուժերի և գործիչների ջանքերը, որպեսզի այդ տարբեր լինելու պատկերացումը չվերածվի դե ֆակտո իրավիճակի, ու մենք վերջում Ղարաբաղը կորցնենք: Այսօր պատմական զարգացման այս պահի համար իշխանափոխությունը մեր երկրի համար վերածվել է պետականության պահպանման կարևորագույն խնդրի:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը