ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է նշել Վրաստանի հնարավոր անդամակցության ժամկետները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը պատասխան չի տվել Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավոր անդամակցության ժամկետների վերաբերյալ։
«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Մենք չենք քննարկել այսօր ոչ մի հստակ ժամանակացույց»,– ասել է նա պաշտպանության նախարարների մակարդակով Վրաստան–ՆԱՏՕ հանձնաժողովի նիստին՝ պատասխանելով վրաց լրագրողի հարցին՝ ե՞րբ Թբիլիսին կանդամակցի ՆԱՏՕ–ին։
Ըստ Ռասմուսսենի՝ խոսել Վրաստանի անդամակցության հստակ ժամկետների մասին «մի քիչ շուտ է», նույնը վերաբերում է դաշինքին երկրի անդամակցության նախագծին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։