Գիշերային անվանափոխումները կարող են սովորական դառնալ
«Չորրորդ իշխանությունն» անդրադարձել է վերջին օրերին Դավթաշենի կամրջի վրա հայտնված նոր ցուցանակին։ Այն տեղեկացնում է, որ կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը:
«Փաստորեն, քաղաքապետարանը որոշել է առանց «շուխուռի» Երևանի փողոցներից մեկը կոչել Միկոյանի անունով: Ցուցանակն էլ, երևի, գիշերն են փակցրել: Խնդիրն այստեղ միայն Միկոյանը չէ. խնդիրն այն է, որ գիշերային անվանափոխումները կարող են սովորական դառնալ: Մի օր էլ կարող ենք արթնանալ ու պարզել, օրինակ, որ Բերքաշատ գյուղը դարձել է Բերիաշատ, Թալինը` Թալեաթ, Տաշիրը` Ստալինինո, Բամբակաշենը` Բրեժնևաշատ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։