Լրահոս

05.06.2014 09:19


Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Գերմանիայի ընտրանու հետ հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Գերմանիայի ընտրանու հետ հանդիպմանը

Ավարտին է մոտենում Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը Գերմանիայում: Հունիսի 4-ին թիմն անցկացրեց հերթական մարզումը Վիսբադեն քաղաքի «Բրիտա Արենա» մարզադաշտում:

Հունիսի 5-ին` ժամը 16:15-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Հունիսի 6-ին, ժամը 20:45-ին «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը