Տնտեսական

05.06.2014 10:29


«Տեսախցիկներով են իշխանությունները բյուջեի մուտքեր ապահովել»

«Տեսախցիկներով են իշխանությունները բյուջեի մուտքեր ապահովել»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014թ. պետական բյուջեի հավաքագրումները տխուր պատկեր են արձանագրում: Այսպես. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նվազել է հիմնական հարկերի հավաքագրումը: Սա ի ցույց է դնում մեր տնտեսության ողբալի վիճակը, քանի որ նվազել են հենց այն հարկերը, որոնք տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության հետ են կապված: Նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ՝ այս տարի ակցիզային հարկի հավաքագրումը նվազել է 10.8 տոկոսով, շահութահարկը՝ 6.8 տոկոսով, մաքսատուրքը՝ 6.7 տոկոսով: Փոխարենն ավելացել են տեսախցիկների, արագաչափերի տուգանքների արդյունքում հավաքագրված հարկերը 46 տոկոսով, եկամտային հարկը՝ 42.9 տոկոսով: Ասել է թե՝ տեսախցիկներով են իշխանությունները բյուջեի մուտքեր ապահովել»:

Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը