Լրահոս

05.06.2014 10:28


Կալիֆորնիայում կործանիչն ընկել է բնակելի տան վրա

Կալիֆորնիայում կործանիչն ընկել է բնակելի տան վրա

«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Սան-Դիեգոյից 185 կմ հեռավորության վրա ռազմածովային ուժերին պատկանող Harrier AV-8B ինքնաթիռը կործանվել է բնակելի տարածքում։

Հաղորդվում է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 1 բնակելի տուն այրվել է։ Տուժածներ չկան։

Օդաչուն հասցրել է դուրս նետվել ինքնաթիռից։ Նա թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այնուհետև դուրս գրվել։

Այս խորագրի վերջին նյութերը