Լրահոս

05.06.2014 10:59


Հոսանքամատակարարումը Սլավյանսկում վերականգնվել է, ջուր դեռևս չկա

Հոսանքամատակարարումը Սլավյանսկում վերականգնվել է, ջուր դեռևս չկա

Սլավյանսկում վերականգնել են հոսանքագծերը, որոնք վնասվել էին ռազմական գործողությունների ընթացքում, սակայն ջրամատակարարումը վերականգնելու հնարավորություն դեռևս չկա։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱԻ պետծառայությունը։

Նախօրեին Սլավյանսկի շրջանի Չերևկիվկա գյուղի մոտ՝ զինված խմբավորումների ակտիվ գործողությունների շրջանում, ջրագծի վնասվելու հետևանքով առանց ջրի են մնացել հինգ քաղաքի բնակիչներ։ Դրուժկովկա, Դզերժինսկ, Կոնստանտինովկա, Կրամատորսկ ջուրը մատակարարում են «Գորվոդոկանալը» և Ուկրաինայի ԱԻ պետծառայության ստորաբաժանումը։ Համաձայն հաղորդագրության՝ Սլավյանսկ ջրի մատակարարում չի իրականացվում ռազմական խմբավորումների ակտիվ գործողությունների պատճառով։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը