Լրահոս

05.06.2014 20:44


Իսրայելը կընդլայնի բնակավայրերը՝ ի պատասխան Պաղեստինի կառավարությունում «ՀԱՄԱՍ»–ի մասնակցության

Իսրայելը կընդլայնի բնակավայրերը՝ ի պատասխան Պաղեստինի կառավարությունում «ՀԱՄԱՍ»–ի մասնակցության

Իսրայելն առաջին քայլն է նախաձեռնել՝ ի պատասխան Պաղեստինի ազգային համաձայնության կառավարությունում ծայրահեղ իսլամիստական շարժման՝ «ՀԱՄԱՍ»–ի ընդգրկման։ Ինչպես հայտնում է «Հաարեց» թերթը, իսրայելական Կառավարությունը տենդեր է հայտարարել հրեաների համար 1.5 հազար բնակարանների կառուցման համար Հորդանան գետի արևմտյան ափի բնակավայրերում՝ Արևելյան Երուսաղեմում։

Հրեական պետության իշխանությունները, ի տարբերություն միջազգային հանրության, ներառյալ ռազմավարական դաշնակից ԱՄՆ–ի, խիստ բացասական են արձագանքել «ՖԱԹԽ»–ի և «ՀԱՄԱՍ»–ի հաշտեցմանը, որի արդյունքը դարձել է տեխնոկրատների համաձայնեցված կառավարության ստեղծումը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը