«Ժողովուրդ»-ն անդրադարձել է հունիսի 8-ին ՀՀ մի քանի մարզերում տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններին՝ նշելով նաեւ, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են մայր ու որդի` գործող համայնքապետ Թագուհի Բոյախչյանը, եւ նրա որդին՝ Դավիթ Գզողյանը: Ավելի ուշ որդին ինքնաբացարկ էր հայտարարել: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Թագուհի Բոյախչյանը, ով 15 տարի է, ինչ համայնքի ղեկավար է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեծ աղմուկ է բարձրացրել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջինս պահանջել է, որպեսզի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպի իր հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Թագուհի Բոյախչյանն ասաց, թե ինքը որեւէ խնդիր չունի, որ գնա ԿԸՀ. «Ձեզ վստահեցնում եմ, որ ես չեմ գնացել եւ, առհասարակ, ինչո՞ւ պետք է գնայի»:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գյուղում հայտնի երկու կանայք ԿԸՀ նամակ են ներկայացրել, թե համայնքի գործող ղեկավարը խաբում է ոստիկանությանը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։
Մայր ու որդի՝ համայնքի ղեկավարի թեկնածու
Շարունակությունը` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։