Լրահոս

05.06.2014 22:16


Լենոնի ձեռագրերի և նկարների հավաքածուն վաճառվել է 2,9 մլն դոլարով

Լենոնի ձեռագրերի և նկարների հավաքածուն վաճառվել է 2,9 մլն դոլարով

Նախօրեին լեգենդար «The Beatles» խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնի ձեռագրերի և նկարների հավաքածուն Նյու Յորքի «Sotheby's» աճուրդում վաճառվել է շուրջ 2,9 մլն դոլարով:

«Vesti.ru»-ի փոխանցմամբ՝ «Sotheby's»-ում նշել են, որ սա Լենոնի երբևէ աճուրդի հանված աշխատանքների ամենախոշոր հավաքածուն էր։ Դրանում ներառված էին պատմվածքներ, բանաստեղծություններ և մատիտով արված նկարներ։

Աճուրդը նվիրված էր 1964թ. փետրվարին Միացյալ Նահանգներում «The Beatles»-ի տված առաջին համերգների 50-ամյակին։

Այս խորագրի վերջին նյութերը