Այսօրվա Հայաստանում սահմանադրական փոփոխությունը նույնն է, ինչ ճահճում էկզոտիկ ձկներ բազմացնելու փորձը։
Եվ ընդհանրապես, տեսե՛ք, թե ով է նախաձեռնում սահմանադրական փոփոխությունները։ Նա, ում բոլոր նախաձեռնությունները ոչ միայն ձախողվել են, այլև հարվածել են թե՛ պետությանը և թե՛ նրա քաղաքացիներին։
Նա, ով հայտարարում էր «Առաջ դեպի ապահով Հայաստան», բայց «խիարը թարս բուսնեց»։
Նա, ով պետությունը թալանածին շնորհակալություն է հայտնում ու ուղարկում երկիրը դրսում ներկայացնելու։
Նա, ով սահմանադրական փոփոխություններով ցանկանում է «հավերժանալ» ղեկավարի աթոռին։
Հայտնի խոսք կա՝ փոփոխություն իրականում կարող է անել նա, ով ի զորու է ինքն իրեն փոխել։ Հիմա փորձեք պատկերացնել, թե արդյոք կարո՞ղ է Սերժ Սարգսյանը փոխել ինքն իրեն։ Պատասխանն ակնհայտ է։
Այնպես որ, պետք է պատրաստվել փոփոխության, բայց ո՛չ սահմանադրական։
Պատրաստվե՛ք փոփոխության, բայց ոչ սահմանադրական

Վախթանգ Մարգարյան