Լրահոս

31.08.2009 12:30


Խոշոր ավտոպատահար

Օգոստոսի 28-ին, Ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Աշտարակ - Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևանի ուղղությամբ ընթացող «Միթսուբիշի» մակնիշի 06 ՍՍ 804 պ/հ միկրոավտոբուսը (վարորդ՝ Արսեն Ասրյան) բախվել է ճամփեզրին կայանված «ՊԱԶ» մակնիշի ԱՄ 0906 Լ պ/հ ավտոբուսին, որի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել միկրոավտոբուսի վարորդն ու 11 ուղևորները:

Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ շտապօգնության բրիգադներով նրանց տեղափոխել են Երևանի «Արմենիա» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Ժամը 17.00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող 1969 թ. ծնված Մարիամ Գուլոյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր և միջին ծանրության:

Ըստ ԱԻՆ–ի

Այս խորագրի վերջին նյութերը