Փայլակ Հայրապետյանը հույս ունի, որ Աշոտ Սուքիասյանին հենց բերեն, Տիգրան Սարգսյանին կկանչեն հարցաքննության
Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը տեղյակ չէր, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը: NEWS.am-ի հետ զրույցում գործարարը համոզմունք հայտնեց, որ այս պատմության վերջը մոտենում է:
«Եթե Աշոտ Սուքիասյանին բերում են, նա պիտի լրիվ ասի, թե գումարներն ում է տվել, չնայած պարզ երեւում է, թե այդ գումարներն ուր են գնացել: Հույս ունեմ, որ Աշոտ Սուքիասյանն ամեն ինչ կասի: Բացի դրանից, ինձ էլ կկանչեն Աշոտի հետ առերեսման, կհարցաքննեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին»,- ասաց նա:
Չնայած Աշոտ Սուքիասյանը շուտով Հայաստանում կլինի՝ Փայլակ Հայրապետյանը շարունակում է նամակներ գրել ՀՀ Գլխավոր դատախազին, նախագահին, վարչապետին՝ խնդրելով հարցաքննության կանչել օֆշորային սկանդալի «հերոսներին»՝ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին. «Նամակ եմ գրել քննչականի պետին, որ վարչապետին կանչեն քննության, քանի որ պատրաստվում է փախչել Հայաստանից, բայց արդյունք չկա»:

Մանրամասները՝ NEWS.am–ում։