Օգոստոսի 30-ին, ժամը 04.17-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Երևան-Իջևան ավտոճանապարհի 84-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես C-190» մակնիշի 15 ՍՕ 903 պ/հ ավտոմեքենան հարվածել է արգելապատնեշին ու գլորվել ձորը, կան տուժածներ և նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ, Լոռու մարզի Իրիկնամուտ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Հարություն Եղիազարյանը եւ ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Խորեն Դանիելյանը, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մեքենան հարվածել է արգելապատնեշին