Լրահոս

05.06.2014 14:43


ՔԶԱԿ–ը հույս ունի Սիրիայում քիմիական զենքն ամբողջովին ոչնչացնել սեպտեմբերին

ՔԶԱԿ–ը հույս ունի Սիրիայում քիմիական զենքն ամբողջովին ոչնչացնել սեպտեմբերին

ՔԶԱԿ–ի և ՄԱԿ–ի համատեղ առաքելության ղեկավար Զիգրիդ Քաագը հույս ունի, որ Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման և ոչնչացման առաքելությունը սեպտեմբերի վերջին կավարտվի։ Այս մասին նա հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությանը։ Նրա խոսքերով՝ առաքելության ավարտից հետո կազմակերպության փորձագետները երկու ամիսը մեկ «տեխնիկական այցելություններ» են կատարելու Սիրիա Հաագայից։ Նա նաև նշել է, որ հունիսի 30-ից հետո առաքելությանը մասնակցող 110 փորձագետից 50–ը կկրճատվի։

Նախօրեին էլ Քաագը ՄԱԿ–ի ԱԽ–ում ճեպազրույցից հետո հայտարարել էր, որ ներկա պահին Սիրիայում մոտ 7,2 %-ի չափով քիմիական զենք է մնում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը