Էլինար Վարդանյան. «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանությունից, և դրա հիմնավորվածությունը բոլորովին համոզիչ չէ»
ԱԺ «ԲՀԿ»խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանի ելույթը «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» թեմայով միջազգային կառույցների կողմից կազմակերպած քննարկմանը Ես չեմ պատրաստվում անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի բովանդակությանը, այլ ուզում եմ շեշտը դնել կարևորագույն հարցի վրա, սա է արդյոք սահմանադրական բարեփոխումներ կատարելու ճիշտ պահը: Արդյոք, սահմանադրությունն է, որ խոչընդոտում է երկրում ծագած կենսական խնդիրների լուծմանը, և արդյոք, սահմանադրական բարեփոխումներն են, որ այս պահին իրական գործիք են հանդիսանում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար: Կարծում եմ, որ ոչ: Վստահաբար չկա որևէ խնդիր, որի լուծման անհնարինությունն անմիջականորեն կախված է գործող սահմանադրության որևէ նորմի առկայությամբ, անկատարությամբ կամ որևէ նորմի բացակայությամբ:
Չկա նաև սահմանադրական բարեփոխումների հասարակական սպասումներ և տրամադրություն: Կանգնեցրեք ցանկացած քաղաքացու և հարց տվեք սահմանադրական բարեփոխումների մասին, կտեսնեք բացարձակ անտարբերություն: Եվ խնդիրը բոլորովին իրազեկման բացակայությունը կամ պակասը չէ: Բազմաթիվ հանդիպումները կամ քննարկումները չեն ստեղծելու այն հասարակական պահանջը, որի դեպքում է, որ պետք է արվեն սահմանդրական բարեփոխումներ: Եվ այդպիսի պահանջարկի մասին ցանկացած պնդումներն անհիմն են, և պարզապես իմիտացիա ստեղծելու նպատակ ունեն: Հասարակ քաղաքացին շատ լավ հասկանում է, որ իր բարեկեցությունը սահմանադրական բարեփոխումներից չէ, որ կախված է, որ իր գործազրկության խնդիրը սահմանադրական բարեփոխումներից չէ, որ կախված է, որ աղքատության բարձր մակարդակը սահմանադրական բարեփոխումներից չէ, որ կախված են, որ օրեցօր աճող արտագաղթը սահմանադրական բարեփոխումները չեն, որ լուծելու են:
Մեր ժողովրդի առջև այնպիսի տնտեսական բարդ խնդիրներ են կանգնած, պետք է կենտրոնանալ դրանց լուծման վրա: Այսօր ժողովրդի պահանջը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են, այլ՝ տնտեսական: Այսօր ժողովրդի պահանջը կյանքի մեջ փոփոխություններն են, օրվա հացի խնդիրներն են:
Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների մեջ, ինչն իր հերթին կարող է ապակայունացնել երկիրը:
Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանությունից, և դրա հիմնավորվածությունը բոլորովին համոզիչ չէ, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ հասարակության մեջ հիմնավոր տարակուսանքի տեղիք է տվել: Հետևաբար, մենք կարող ենք փաստել, որ այսօր մեր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական տրամադրություն, և խնդիրները և դրանց լուծումները բոլորովին էլ սահմանադրական չեն:
Սահմանադրական ցանկացած փոփոխության գաղափար և հայեցակարգ կարելի է քննարկել տնտեսական կոլապսից դուրս գալուց հետո, տնտեսական և արտագաղթի աղետը մեղմելուց և երկիրը զարգացման ուղու վրա դնելուց հետո միայն: Դրա համար ակնհայտորեն պահանջվելու են մի քանի տարի: Ըստ իս դրա լավագույն ժամանակահատվածը կարող է լինել 2017-2018թթ. ընտրական ցիկլից հետո: Շատ ավելի տրամաբանական է, որ դա անեն նոր իշխանութունները, ինչը նվազագույնի կհասցնի փոփոխությունները սեփական շահերին ծառայեցնելու վտանգը:
Էլինար Վարդանյան. «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանությունից, և դրա հիմնավորվածությունը բոլորովին համոզիչ չէ»
ԱԺ «ԲՀԿ»խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանի ելույթը «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» թեմայով միջազգային կառույցների կողմից կազմակերպած քննարկմանը
Ես չեմ պատրաստվում անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի բովանդակությանը, այլ ուզում եմ շեշտը դնել կարևորագույն հարցի վրա, սա է արդյոք սահմանադրական բարեփոխումներ կատարելու ճիշտ պահը: Արդյոք, սահմանադրությունն է, որ խոչընդոտում է երկրում ծագած կենսական խնդիրների լուծմանը, և արդյոք, սահմանադրական բարեփոխումներն են, որ այս պահին իրական գործիք են հանդիսանում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար: Կարծում եմ, որ ոչ: Վստահաբար չկա որևէ խնդիր, որի լուծման անհնարինությունն անմիջականորեն կախված է գործող սահմանադրության որևէ նորմի առկայությամբ, անկատարությամբ կամ որևէ նորմի բացակայությամբ:
Չկա նաև սահմանադրական բարեփոխումների հասարակական սպասումներ և տրամադրություն: Կանգնեցրեք ցանկացած քաղաքացու և հարց տվեք սահմանադրական բարեփոխումների մասին, կտեսնեք բացարձակ անտարբերություն: Եվ խնդիրը բոլորովին իրազեկման բացակայությունը կամ պակասը չէ:
Բազմաթիվ հանդիպումները կամ քննարկումները չեն ստեղծելու այն հասարակական պահանջը, որի դեպքում է, որ պետք է արվեն սահմանդրական բարեփոխումներ: Եվ այդպիսի պահանջարկի մասին ցանկացած պնդումներն անհիմն են, և պարզապես իմիտացիա ստեղծելու նպատակ ունեն:
Հասարակ քաղաքացին շատ լավ հասկանում է, որ իր բարեկեցությունը սահմանադրական բարեփոխումներից չէ, որ կախված է, որ իր գործազրկության խնդիրը սահմանադրական բարեփոխումներից չէ, որ կախված է, որ աղքատության բարձր մակարդակը սահմանադրական բարեփոխումներից չէ, որ կախված են, որ օրեցօր աճող արտագաղթը սահմանադրական բարեփոխումները չեն, որ լուծելու են:
Մեր ժողովրդի առջև այնպիսի տնտեսական բարդ խնդիրներ են կանգնած, պետք է կենտրոնանալ դրանց լուծման վրա: Այսօր ժողովրդի պահանջը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են, այլ՝ տնտեսական: Այսօր ժողովրդի պահանջը կյանքի մեջ փոփոխություններն են, օրվա հացի խնդիրներն են:
Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների մեջ, ինչն իր հերթին կարող է ապակայունացնել երկիրը:
Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանությունից, և դրա հիմնավորվածությունը բոլորովին համոզիչ չէ, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ հասարակության մեջ հիմնավոր տարակուսանքի տեղիք է տվել:
Հետևաբար, մենք կարող ենք փաստել, որ այսօր մեր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական տրամադրություն, և խնդիրները և դրանց լուծումները բոլորովին էլ սահմանադրական չեն: