Լրահոս

05.06.2014 14:47


Դադարեցվել են դատարանի նախագահի լիազորությունները

Դադարեցվել են դատարանի նախագահի լիազորությունները

Սերժ Սարգսյանի հրամանագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 2-ի առաջարկությունը` որոշում եմ . Դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները»,-ասված է հրամանագրում:

Այս խորագրի վերջին նյութերը