Լրահոս

31.08.2009 12:39


Ավտոմեքենան գլորվել է ձորը

Օգոստոսի 30-ին, ժամը 06.15-ին Լոռու մարզային ոստիկանությունից ստացված տե­ղեկու­թյան համա­ձայն՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգա­մանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 90 ՏՈ 550 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, կան տուժածներ ու նրանց դուրս բերելու համար անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների ժամանելը՝ տեղի ուժերով ավտոմեքե­նայից դուրս են բերվել վարորդ, Երևանի Երզնկյան փողոցի թիվ 48 տան բնակիչ, 1959 թ. ծնված Կարեն Կարապետյանը եւ ուղևոր՝ Երևանի Սարմենի փողոցի թիվ 78 տան բնակչուհի, 1971 թ. ծնված Մարինա Կարախանյանը, որոնք տար­բեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:

 

Այս խորագրի վերջին նյութերը