Լևոն Զուրաբյան. «Մինչև հիմնախնդրի կարգավորումը ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ պետք է գործի տնտեսական ռեժիմ»
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ՌԴ Դաշնային Խորհրդի եւ ՀՀ ԱԺ համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանում (Նիժնի Նովգորոդ):
«Միջխորհրդարանական հանձնաժողովի հարգելի համանախագահողներ, մեր երկու երկրների հարգելի դեսպաններ, նստաշրջանի հարգելի մասնակիցներ:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու ցանկության մասին է վկայում: Բարեկամության խմբերը, այնպիսին, ինչպիսին՝ մերն է, ստեղծվում են հենց բարեկամական կապերի խորացման, ազգային շահերի փոխադարձ լոբբինգի, առաջացող խոչընդոտների վերացման եւ խնդրահարույց հարցերի լուծման համար:
Մենք ձեզ դիտարկում ենք որպես Ռուսաստանի իշխանական համակարգում մեր ընկերների եւ հենց այդ պատճառով էլ ձեզ ենք դիմում այնպիսի հարցերով, որոնց լուծումը դաշնակցային փոխհարաբերությունների խորացման համար համարում ենք անհրաժեշտ:
Հարցը, որը ես արդեն բարձրացրել եմ Պետդումայի փոխխոսնակ Իվան Իվանովիչ Մելնիկովի հետ երեկվա հանդիպման ժամանակ, վերաբերվում է Եվրասիական միության ստեղծմանը եւ շոշափում է հայերի համար շատ զգայուն՝ Լեռնային Ղարաբաղի հարցը:
Մայիսի 29-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահների հանդիպման ժամանակ նախագահ Նազարբաեւի կողմից հնչեցվել է Ադրբեջանի նախագահ Ալիւեի նամակը, որում նա պահանջում է Հայաստանին ընդունել Եվրասիական միություն՝ այն վերապահումով, որ Հայաստանը կընդունվի Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:
Ինչո՞ւ է դա արժանացել մեր լուրջ արձագանքին: Բանն այն է, որ նման վերապահումը ենթադրում է մաքսային վերահսկողության հաստատում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ինչպես հայտնի է՝ Ղարաբաղի հետ հակամարտության պատճառով Ադրբեջանը 1991 թվականից իրականացնում է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակում, եւ այդ ժամանակվանից Հայաստանը Ղարաբաղի բնակչության համար հանդիասանում է դեպի աշխարհ միակ ելքը, ինչը թույլ է տալիս իրականացնել մարդկանց ազատ տեղաշարժ եւ ազատ առեւտուր:
Հայաստանի հետ սահմանին մաքսային վերահսկողության հաստատումը լուրջ հարված կհասցնի ԼՂ բնակչության իրավունքներին, որն առանց այդ էլ տառապել է շրջափակման, զինված հակամարտության եւ իր պետականության չճանաչված լինելու պատճառով:
Բնական է, որ իրերի նման դրությունը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գաղափարին կստեղծի լուրջ հակազդեցություն: Քանի դեռ լուծված չէ ԼՂ հիմնախնդիրը, միջազգային հանրությունը, այդ թվում Եվրասիական միությունը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված ծանր կացությունը ընկալել որպես նախեւառաջ որպես մարդասիրական, եւ ոչ՝ քաղաքական:
Այդ պատճառով, մենք առաջարկում ենք, որպեսզի դուք, որպես Ռուսաստանում մեր առաջնային ընկերներ, օգտագործեք ձեր ազդեցությունը՝ այդ զգայուն խնդիրը լուծելու համար: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը՝ Հայաստանի Հանրապետության հետ ցանկացած պայմանագիր կնքելիս պետք է օգտագործի այն նախապայմանը, որի համաձայն, մինչեւ՝ ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների արդյունքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կգործի տնտեսական ռեժիմ, որը դե ֆակտո գործում է 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված զինադադարի օրվանից:

Աղբյուրը՝ ilur.am