Լրահոս

31.08.2009 12:43


Հրդեհ մայրաքաղաքում

Օգոստոսի 30-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աթոյան փողոցի թիվ 91 տանը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ: Հասնելով հրդեհի վայր՝ նրանք օգնություն են պահանջել: Քիչ անց այնտեղ է ուղևորվել ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.59-ին, մարվել՝ 12.18-ին:

Այրվել է Ֆ. Խաչատրյանին պատկանող տան տանիքը՝ 150 քմ մակերեսով:

Ըստ ԱԻՆ–ի

 

Այս խորագրի վերջին նյութերը