Լրահոս

05.06.2014 17:16


Ա. Մարտիրոսյան. «Երկրին առաջին հերթին պետք է արմատական իշխանափոխություն» (տեսանյութ)

Ա. Մարտիրոսյան. «Երկրին առաջին հերթին պետք է արմատական իշխանափոխություն» (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցությունը ստացել է հրավեր ԵՄ պատվիրակության ղեկավարից և հարգելով այդ հրավերը այսօր մասնակցել է Սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկմանը: Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգությունը» չի մասնակցում իշխանության կողմից կազմակերպված սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որովհետև այս իշխանությունը կեղծված ընտրությունների արդյունքումէ ձևավորվել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով իհարկե ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումները պետք են, բայց այդպիսի փոփոխություներ միայն կարող են անել այնպիսի իշխանությունները, որոնք ունեն ժողովրդի կողմից վստահություն:

«Երկրում Սահմանադրությամբ չէ, որ ամեն ինչ պայմանավորված է, գործող Սահմանադրության մեջ գրված չէ, որ կարելի է ընտրությունները կեղծել, կոռուպցիայով զբաղվել, բայց իշխանությունները դրանով են զբաղված, մենք կարծում ենք, որ երկրին առաջին հերթին պետք է արմատական իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ և նոր դրանից անմիջապես հետո պետք է լինեն արմատական բարեփոխումներ: Արմատական բարեփոխումներ ոչ միայն Սահամանդրության, այլ ընդհանրապես կառավարման համակարգի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մանրամասները` տեսանյութում

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը