Լրահոս

05.06.2014 21:19


ԵՀ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրության առաջատարներին ներդրումնել անել կրթության ոլորտում

ԵՀ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրության առաջատարներին ներդրումնել անել կրթության ոլորտում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուէլ Բարրոզուն, ինչպես նաև Դանիայի և Նորվեգիայի վարչապետերը բաց նամակով կոչ են արել միջազգային հանրությանը ավելի շատ ներդրումներ կատարել երեխաների կրթության ոլորտում, հատկապես աղջիկների։ Նամակը ստորագրել են եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսը, Դանիայի վարչապետ Խելլե Թորնինգ–Շմիտը, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը, Կրթության համաշխարհային գործընկերության ղեկավարը, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլյա Գիլլարդը՝ Բրյուսելում հունիսի 26-ին կայանալիք միջազգային կրթական կոնֆերանսին ընդառաջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, այսօր մոտ 57 մլն ցածր դպրոցական տարիքի երեխա չի հաճախում դպրոց։ Բացի այդ, նշվում է, որ որակյալ կրթությունը խթանում է երկրների տնտեսական աճը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը