Լրահոս

05.06.2014 22:23


Վերին Լարս սահմանային անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիների վիճակը

Վերին Լարս սահմանային անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիների վիճակը

Ռուսաստանի Վերին Լարս սահմանային անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիների վիճակի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն բնական աղետի հետևանքով Վրաստան – Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին տարերքի սկսվելուց ի վեր տեղի հայ համայնքի ջանքերով մատակարարվել է սնունդ և դեղորայք:
Գլխավոր հյուպատոսության կողմից աջակցություն է ցուցաբերվել արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրների լուծման նպատակով:
Չնայած հայկական, ռուսական և վրացական իշխանությունների բազմաթիվ հորդորներին զերծ մնալու Վերին Լարս – Կազբեկի հատվածով երթևեկելուց` վերջին օրերին մի քանի մեքենա ժամանել են հիշյալ հատված և նորից հայտնվել խցանման մեջ:
Մասնավորապես Արմինե Աղագուլյանը (ով երեկ հրապարակավ պնդում էր, թե մի քանի օր է երեխայի հետ բնակվում է անտառներում) իր ամուսնու և քսաներեք ամյա որդու հետ, ինչպես նաև Նաիրա Մխիթարյանը, Ղրիմից և Անապայից համապատասխանաբար, Վերին Լարս անցակետ են ժամանել ս.թ. հունիսի 2-ին, տեղավորվել են տեղի հայ համայնքի փոխնախագահ Վլադիմիր Մանասյանի ամառանոցում:
Հայտնում ենք նաև, որ գլխավոր հյուպատոսության կողմից երկու շաբաթ առաջ կազմակերպվել է «Անի» պարային համույթի ողջ անձնակազմի օդանավով տեղափոխումը Հայաստան:
Ծերերին, կանանց և երեխաներին առաջարկվել է ինքնաթիռով մեկնել Հայաստան` ոչ իրենց հաշվին, սակայն վերջիններս հրաժարվել են:
Հունիսի 6-ին դեպքի վայր է մեկնելու գլխավոր հյուպատոսության խորհրդականը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը