2008-ից մինչ օրս երկրում երեք համապետական ընտրություններ են տեղի ունեցել՝ երկու նախագահական եւ մեկ խորհրդարանական:
Այս երեք ընտրություններում էլ իշխանությունը հանդես է եկել մեկ դեմքով, երեք նախընտրական փուլերում քարոզարշավների միակ ու անփոփոխ դեմքը եղել է Սերժ Սարգսյանը:
Երեք քարոզարշավներում էլ ՀՀԿ առաջնորդը մանրամասն ներկայացրել է թե՛ իր՝ որպես նախագահի և թե՛ իր գլխավորած կուսակցության նախընտրական ծրագրերը:
Նա և՛ իր, և՛ ՀՀԿ-ի անունից խոստացել է ամեն բան, հնարավոր ու անհնար ամեն-ամեն բան: Քարոզարշավներին քշված պետապարատի աշխատակիցներն ու ՀՀԿ-ական բազեների ջոկատները ուշադիր լսել են Սերժ Սարգսյանի տված խոստումները, որոնք պետք է իրականացվեին ամեն ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածներում: Այդ խոստումներին շատերը ծանոթացել են լրատվամիջոցներից, հեռուստաեթերից:
Սարեր, ձորեր եւ անգամ ծովեր ու օվկիանոսներ խոստացող Սերժ Սարգսյանից, սակայն, ոչ ոք եւ ոչ մի քարոզարշավի ժամանակ չի լսել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին խոստում: Հակառակը՝ նա առիթի դեպքում դեմ է արտահայտվել փոփոխությունների անհրաժեշտությանը։
Մարդը, փաստորեն, անցած վեց տարիներին ինչ ասես՝ խոստացել է ու չի կատարել, բայց այն, ինչ չի խոստացել, հիմա անպայման ցանկանում է իրականացնել:
Չէ, վերջին նախագահական ընտրություններում տված մի խոստումն, այնուամենայնիվ, իրականացրել է. հրապարակավ խոստացավ եւ հաշված օրերի ընթացքում կատարեց այդ մի խոստումը՝ առանց ավելորդ բարդությունների տոկոս «խփեց» ու «վերընտրվեց» նախագահի պաշտոնում:
Այնուհանդերձ, դա այն խոստումը չէր, ինչի իրականացմանը սպասում էր ժողովուրդը:
Ուրիշ շատ ավելի լավ խոստումներ էր տվել, որոնց թիվը դժվարանում ենք հիշել, եւ որոնք այդպես էլ թողեց թղթի վրա:
Իսկ ա՛յ, ոչինչ չէր խոստացել սահմանադրական փոփոխությունների մասով, մինչդեռ հիմա մոռանալով մնացած բոլոր խոստումները՝ Սարգսյանը սեւեռվել է նախընտրական շրջաններում չտված այդ «խոստումն» ամեն կերպ իրականացնելու վրա:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Պատասխանը բոլորին է հայտնի: Այն խոստումները, որ իրականում տվել է (տնտեսության զարգացումից մինչեւ աղքատության կրճատում, կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ ներդրումային նպաստավոր դաշտի ստեղծում եւ այլն), եւ շեշտում ենք՝ չի՛ կատարել, այդ խոստումների իրականացումից, կոպիտ ասած, ինքը «քյար չուներ»: Ավելի պարզ՝ դրանցով իր վերարտադրության հարցը չէր լուծվելու:
Իսկ ահա այս միակ չհրապարակած խոստումը՝ սահմանադրական փոփոխությունների իրականացումից «քյար» կա եւ այն էլ ինչպիսի՜: Սահմանադրական գործընթացը վերարտադրության հնարավորություն է ընձեռում: Հետեւաբար, պետք է ողջ ուժերը կենտրոնացնել ու կյանքի կոչել հենց այդ «խոստումը»:
Ուրիշ ի՞նչ մտածել՝ տեսնելով այն համառությունը, որ նա դրսեւորում է այս հարցում:
Բայց Սարգսյանն իր այդ համառ մտադրությունը փորձում է քողարկել՝ ընդունելով «վեհանձն» կեցվածք, թե՝ չեմ ուզում ո՛չ նախագահ լինել եւ ոչ էլ վարչապետ, ավելին՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցումն էլ սրտովս չի:
Զարմանալի է՝ եթե ոչինչ չի ուզում, ապա ինչո՞ւ է ոտքի հանել ողջ իշխանական-պետական ապարատը՝ վերջիններիս լծելով սահմանադրական փոփոխությունների գործին:
Եթե մի պահ լուրջ ընդունենք, որ Սարգսյանը ոչինչ չի ուզում, ապա թվում է, թե ՀՀԿ-ն, որի համար իր առաջնորդի «հա»-ն «հա» է, «չէ»-ն՝ «չէ», պետք է որ հետ քաշվեին ու չկատարեին առաջնորդի համար անցանկալի այդ գործը:
Բայց պարզվում է՝ այս անգամ կուսակցությունն առաջնորդի ցանկությանը հակառակ է գործում:
Լսվա՞ծ բան է դա:
Մի խոսքով, «Չեմ ուզում, դի՛ր ջեբս» տարբերակով ու մեծ քայլերով Սարգսյանը գնում է «Առա՛ջ դեպի վերարտադրություն» ծրագրի իրագործման ուղղությամբ:
Վթարն անխուսափելի է

Բայց սա այն դեպքն է, որ վթարից ապահովագրված չէ:
Կիմա Եղիազարյան