Լրահոս

06.06.2014 13:00


ՊՆ. «Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ»

ՊՆ. «Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ»

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լիովին վերահսկվում է Հայաստանի զինված ուժերի կողմից: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ։ Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի գնդակներից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է երկու հայ զինծառայող:

Այս խորագրի վերջին նյութերը