Գագիկ Հարությունյան. «Սիրիական խնդիրը սպառնում է Հայաստանի անվտանգությունը»
Այսօրվա ասուլիսին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասել է, որ Սիրիայում բազմաբևեռ պատերազմ է գնում, ոչ թե քաղաքացիական. «Հիբրիդային պատերազմ է, ոչ թե քաղաքացիական: Կանոնավոր զորքեր են մասնակցում Սիրիայի կողմից, ահաբեկչական խմբավորումներ, մյուս կողմից էլ՝ կանոնավոր զորքեր՝ Թուրքիայից»։
Այդ պատերազում, բանախոսի տվյալներով, ավելի քան մեկ միլիոն է մարդ է զոհվել։ Գագիկ Հարությունյանի կարծիքով սիրիական խնդիրը Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է դնում. «Պետական առումով անվտանգությանը սպառնալիք է այն, որ մասնակցում են թուրքերն ու ադրբեջանցիները: Նրանք այնտեղ վարժանք են անցնում: Մեր ոչ բարեկամ երկրների գործողություններին մենք պետք է շատ ուշադիր լինենք: Երկրորդ՝ այդ գործընթացներն ուղղակի սպառնալիք են հայության գոյությանը: Այդ հատվածում արևմտահայ քաղաքակրթական մշակույթի կրողներն էին, որ տեղափոխվել էին Հայոց ցեղասպանությունից հետո, հիմա նրանք տուժում են, հեռանում, դատարկվում է գաղութը»։
Ինչ վերաբերում է վերջին օրերին Սիրիայում լարված իրավիճակին, Հարությունյանը նշել է, որ հայկական տարրն ուշադրության կենտրոնում է, քանզի դրանում անմիջական մասնակցություն է ունենում թուրքական կողմը։ Նա նշել է նաև, որ դա ոչ միայն հայերի, այլև մյուս ազգերի դեմ ուղղված դասական ցեղասպանություն է։