Տնտեսական

06.06.2014 13:33


Պարտադիր կուտակայինը վերադարձնելու համար դիմել է դատարան

Պարտադիր կուտակայինը վերադարձնելու համար դիմել է դատարան

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանն այսօր լրագրողներին ասել է, որ դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան։ Նա պահանջում է իրեն վերադարձնել հինգ տոկոս պարտադիր վճարը, որը գանձվել է հունվարի 1-ից։ Գործն արդեն վարույթում է։

Ս. Ղազարյանն ընդգծել է, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշման շատ կետեր չեն պահպանվում, և աշխատակիցներից գանձված գումարները չեն վերադարձվում:

–Կոչ եմ անում բոլորին դիմել դատարան,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը