Լրահոս

06.06.2014 19:27


Իրաքում ահաբեկչությունների հետևանքով 13 մարդ է զոհվել, 50–ից ավելին՝ վիրավորվել

Իրաքում ահաբեկչությունների հետևանքով 13 մարդ է զոհվել, 50–ից ավելին՝ վիրավորվել

Առնվազն 13 մարդ է զոհվել, 56-ը՝ վնասվածքներ ստացել Իրաքի Նայնավա նահանգում մի շարք գրոհների հետևանքով։ Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները։ Երկու ականապատված մեքենա է պայթել Մոսուլում, որտեղ բնակվում է քրդերի շիական խումբը՝ շաբակին։

Ահաբեկչությունները 7 մարդու կյանք են խլել, 46–ը վիրավորվել է։ Պայթյունի ալիքը վնասել է մի քանի տուն։

Շաբակիներն էթնիկ փոքրամասնություն են երկրի հյուսիսում։ Նրանք ունեն սեփական ավանդույթները, տարազը և իրենց մահմեդական են համարում։ Այդ էթնիկ խումբը դավանում է իրեն հատուկ իսլամ, որը ներառում է քրիստոնեության տարրեր, և ունի սեփական սուրբ գիրը։ Շաբակիները հաճախ դառնում են սունիական ծայրահեղականների թիրախը որոնք նրանց ուխտադրուժ են համարում։ Սադամ Հուսեյնի ռեժիմի ընթացքում նրանք հալածանքների էին ենթարկվում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը