Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քենեդիների ընտանիքին
Սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը բացվել է սգո մատյան: Առաջիններից մեկն իր ցավակցական ուղերձն է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ամերիկյան քաղաքական գործիչ, սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան մասին:
Հռչակավոր քաղաքական գործիչների տոհմի ներկայացուցիչը հայ ժողովրդի բարեկամն էր և տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի և Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում: Անժխտելի են Էդվարդ Քենեդիի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից և ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Սենատոր Քենեդիի՝ բարեկամի, ազատության ու արդարության անխոնջ մարտիկի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիներին սրտերում:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Քենեդիների ընտանիքին, Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին»: