Լրահոս

06.06.2014 20:49


«Ոնց որ գողացել են քո կշռաքարերը` արդարություն ես դու կույր ու վախկոտ». Վ. Ավետիսյանի դատը հետաձգվեց (տեսանյութ)

«Ոնց որ գողացել են քո կշռաքարերը` արդարություն ես դու կույր ու վախկոտ». Վ. Ավետիսյանի դատը հետաձգվեց (տեսանյութ)

Այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը դատավորն ընդմիջել էր և հայտարարել, որ նիստը կվեսրսկսվի միայն այն դեպքում, երբ բոլոր քաղաքացիները կլքեն դահլիճը, լրագրողներից բացի:

Իսկ դահլիճում գտնվողները հրաժարվում էին լքել դահլիճը: Որոշակի ժամանակ անց դատավորը այնումենայնիվ վերադարձավ դատական նիստերի դահլիճ և փորձեց վերսկսել դատը: Սակայն այդ պահին դատարանի դալիճում ներկա գտնվող քաղաքացիների մեկը բարձրաձայն դատավորին ասաց. «Մենք Ձեզ փոխանցելու բան ունենք» և պարզեց հետևյալ գրությամբ պաստառը`«Կապել են ամուր փալասով քո աչքերը, ձեռքիցդ էլ կախել են կշեռքը ժանգոտ, ոնց որ գողացել են քո կշռաքարերը` արդարություն ես դու կույր ու վախկոտ»: Դրան հաջորդեց այն, որ դատական կարգադրիչներից մեկը քաղաքացու ձեռքից վերցրեց պաստառը, որից հետո դահլճում սկսեցին վանկարկել «ամոթ, ամոթ»: Դատավորն էլ տեսնելով դա, որոշեց հետաձգել դատական նիստը, որը կկայանա հունիսի 13-ին, ժամը 14.00-ին:

Նշենք նաև, որ այսօր դատական կարգադրիչները թույլ չէին տալիս դահլիճ մտնել քաղաքացիների մի մասին, այդ թվում Վ. Ավետիսյանի ընկերներից մեկին` պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա, ինչի արդյունքում էլ նրանցիցի մեկի ու կարգադրիչների միջև տեղի ունեցավ վիճաբանություն:

Դատարանից դուրս գալուց հետո Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն ու հարազատները հավաքվեցին այն տարածքում, որտեղից պետք է դուրս գար Վոլոդյա Ավետիսյանին տեղափոխող մեքենան: Երբ մեքենան դուրս եկավ հավաքվածները «Վոլոդյա, Վոլոդյա» վանկարկումներով ճանապարհեցին Ավետիսյանին:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը