Լրահոս

06.06.2014 20:59


ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 120 հարց

ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 120 հարց

Հունիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 120 հարց, միջազգային 24 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն հունիսի 9-ի ԱԺ նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը