Լրահոս

07.06.2014 10:32


Վրաերթ Լոռու մարզում. 11-ամյա աղջնակը հիվանդանոցում մահացել է

Վրաերթ Լոռու մարզում. 11-ամյա աղջնակը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին ողբերգական վրաերթ –վթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա Ռոլանդ Խարազյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի 33 ՏD 469 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Կաթնաջուր գյուղի բնակիչ, 11-ամյա Անի Ղթոյանին:

Վրաերթից հետո Ռ. Խարազյանը ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց, որտեղ մահացել է:

Մանրամասները՝ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը